«Վարդան Ղուկասյանը սիրուն չէր»
October 12, 20122008թ մարտի 1- ից հետո Հայաստանում կայացած ընտրությունների ընթացում տեղի ունեցած խախատումներին իշխանությունները պատշաճ չեն արձագանքել:
Նման տեղեկություն է պատրաստվում ԵԱՀԿ/ԺՄԻԳ – ին ներկայացնել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Խայտռակություն է , այն , որ պետությունում հարցեր չեն լուծվում։
Եթե իշխանությունը իր քաղաքացիների առջև պատասխանատվություն չի կրում, ապա նա չի կարող կատարել այն միջազգային հանրության առջև», – ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Նա հավաստիացնում է՝ ամենախայտառակ ՏԻՄ ընտրությունները անցել են Գյումրիում, որտեղ ամեն – ինչ արդեն որոշված էր. «Վարդան Ղուկասյանը սիրուն չէր։ Իսկ Վանաձորում չասեցին, թե Դարբինյան Սամվելը սիրուն չի և թույլ տվեցին, որ ընտրություններ տեղի ունենան»։
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի ամենաշատ խախտումներ կատարող կուսակցությունների առաջին հորիզոնականում ՀՀԿ – ն է, որին հաջորդում է ԲՀԿ – ն ։
Նա ենթադրում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կոպիտ խախտումները անխուսափելի կլինեն. «Արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Քաղաքական զսպաշապիկները հնարավոր քաղաքական ընդիմադիրների դեմ կիրառելու միջոցով ապահովում են անհավասարություն»։