Մահացած դատապարտյալի փաստաբանը մեղադրում է «իրավասու մարմիններին»
April 7, 2017ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Արմավիր ՔԿՀ»-ում մահացած դատապարտյալ Հրաչյա գևորգյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել էր դեռևս անցած տարվանից՝ ներգրավելով փաստաբան Տիգրան Սաֆարյանին, որն էլ Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջոնորդություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը կոմունիկացրել էր այն, հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը, սակայն արդյունքում մերժել միջնորդությունը:
Փաստաբանը նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտման՝ կալանավորին պատշաճ բժշկական խնամք չտրամադրելու հիմքով, գանգատ է ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան: