Ճանապարհ 07.11.2015
November 9, 2015Երբ մարդիկ դիմում են բժշկի օգնությանը, համոզված են լինում, որ նա օգնելու է իրենց կամ իրենց հարազատին՝ վերականգնել առողջությունը, ապաքինվել կամ բարելավել կյանքի որակը: Բայց, ցավոք, երբեմն Հիպոկրատի երդվյալների մեջ հանդիպում են մարդիկ, որոնք ուղղակի մոռանում են իրենց ամենագլխավոր առաքելության մասին, այն է՝ մի վնասիր:
Սխալ ախտորոշում, սխալ բուժում և դրանց հետևանքով՝ խեղված ճակատագրեր և մահվան դեպքեր: Ինչպե՞ս կանխել հաջորդը:
Հաղորդաշարի հյուրերն են՝ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը, ՀՀ ԱՆ Բժշկական օգնության և սպասարկման կլինիկական ստանդարտների և ուղեցույցների վերահսկողության բաժնի պետ Աստղիկ Բալասանյանը, Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը և Երևանի գլխավոր սրտաբան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը: