Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամլո ասուլիսը
December 9, 2014Դեկտեմբերի 9-ին «Մեդիա Կենտրոնում» (Սարյան 30, 2-րդ հարկ, Երևան) տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամլո ասուլիսը՝ «Հարկադիր բուժումը հոգեբուժական հաստատություններում. Ժուլետա Ամարիկյանի գործը» և «Արա Խաչատրյանի անհետացման գործով օրինապահ մարմինների գործողությունները» թեմաներով:
Ասուլիսի բանախոսներն էին`
Արթուր Սաքունց՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Տիգրան Հայրապետյան՝ Ժուլետա Ամարիկյանի փաստաբան
Մարիետա Թեմուրյան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոնիթորինգի մասնագետ
Աննա Խաչատրյան՝ Արա Խաչատրյանի քույրը
Արա Խաչատրյանը 2011 թվականի հունիսի 3-ին կարճ ժամանակով դուրս է եկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի իր բնակարանից և այնուհետև չի վերադարձել: Արա Խաչատրյանին վերջինը տեսել են նրա ընկեր Գարիկ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը: Դեպքի առթիվ 2011 թվականի հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 41107711 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, սակայն:
Անհայտ կորած Արա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններն այդպես էլ որևէ դրական արդյունք չեն տվել: Նախաքննության ընթացքում փոխվել են 6 քննիչներ, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել, Արա Խաչատրյանը չի հայտնաբերվել, իսկ հարուցված քրեական գործով որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ: