Հանրաքվեի վերջնական արդյունքները դեռ չհրապարակված՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ «խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է»
December 9, 20151. Հանրաքվեի վերջնական արդյունքները դեռ չհրապարակված՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ «խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է»: ՀԱԿ-ը արձագանքում է՝ Սերժ Սարգսյանը խախտում է օրենքը:
2. Շատերը «այո»-ի և «ոչ»-ի միջև ընտրություն կատարելու հնարավորություն չունեցան, նրանց փոխարեն նախապես արդեն քվեարկել էին:
3. Հանրաքվեի արդյունքներից դժգոհ է նաև իշխող Հանրապետականը: «Ոչ»-ի ճակատից բացի վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել նաև «այո»-ի կողմնակիցները: «Ոչ»-ի ներկայացուցիչներն այստեղ միտում են տեսնում:
4. Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ 2017-ից հետո վարչապետի պաշտոնը կարող է ստանձնել Սերժ Սարգսյանը՝ «Երբեք մի ասեք՝ երբեք»: