Արթուր Սաքունց. Ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմ է գործել
June 11, 2018ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրուցեցինք հեղափոխությունից հետո կադրերի նշանակումների և ըստ ոլորտների իր սպասումների մասին։ Նա նշում է․ «Ոչ բոլոր նշանակումներ են, որոնց դրական միանշանակ վերաբերմունք ունեմ, բայց ես ավելի շատ կանդրադառնամ կադրերին, ովքեր ունեցել են այդ ոլորտներում գործունեություն, ինչպես են գործելու այդ կադրերը այս նոր իրավիճակում, նոր խաղի կանոններով»։
Հայաստանում սուպերմարկետներում նկատվեցին ցուցանակներ, որ ԱԱՀ չեն մուծել, իսկ հիմա վճարում են, հետևավաբար ապրանքը թանկացել է, կարծես թե ինքնախոստովանություն լիներ։ Արթուր Սաքունցն ընդգծում է, որ մի բան է խոսել կոռուպցիայի մասին, մի բան է, հասկանալ, թե ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել։
Հետհեղափոխական ակցիաների, քաղաքացիների բողոքների և խնդիրների լուծման մեխանիզմների մասին հարցազրույցը՝ տեսանյութում: