Իրավապաշտպանների գնահատականը Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված դատական գործին
April 12, 2017Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար
Լևոն Բարսեղյան, Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավար
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար
«Զրպարտության հայցով պետք է դիմեին ոչ թե տնօրենները, այլ մարզպետարանները, համայնքապետարանները, ՀՀԿ կենտրոնական շտաբը՝ ընդդեմ տնօրենների: Սա խոսում է այն մասին, որ հանրության առջև պատասխանատվություն վերցնելու քաջություն չունենալով հանդերձ՝ փորձում են հերթական անգամ ուրիշին ՝ տվյալ դեպքում տնօրեններին, գործիք դարձնելով՝ սեփական երեսը պարզել և աղավաղել ամբողջ պատկերը: Պայքար է գնում ընտրախախտումները բացահայտողների դեմ: Քաղաքակական ուժերը, որոնք հանդես են գալիս ազատ և արդար ընտրությունների դիրքերից, պետք է գնահատական տան այս ամենին»,- կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում