Անվտանգության խորհրդի ղեկավարը չպետք է լինի այն պաշտոնյան, որին կից ուժային կառույցները գտնվում են նույն խորհրդի կազմում
February 13, 2018Այն ինստիտուտները, որոնց գործողությունները հանգեցնում են մարդու իրավունքների լրջագույն խախտմանը, խոսքը Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մասին է, ըստ էության ենթարկվելու են ապագա վարչապետին: Այս մասին այսօր «Անվերահսկելի կառավարություն. ինչու՞ են Անվտանգության խորհրդի կազմից դուրս թողել երկրի նախագահին ու ԱԺ խոսնակին» թեմայով քննարկմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: «Պառլամենտական կառավարումը ենթադրում էր, որ առնվազն այս կառույցները պետք է խորհրդարանական վերահսկողության ներքո գտնվեին, բայց ոչ ոստիկանապետը, ոչ ԱԱԾ պետը չեն ենթարկվում պառլամենտին»,- շեշտեց իրավապաշտպանը: Ըստ Սաքունցի՝ խորհրդարանը ծառայելու է անձի բացարձակ իշխանությունն ապահովելուն: Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի կազմում ԱԺ նախագահին և ՀՀ նախագահին չընդգրկելուն, ապա ըստ իրավապաշտպանի իրականում խնդիրը ոչ թե դա է, այլ այն, թե ինչու պետք է խորհուրդը ղեկավարի վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: