ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը դեղին քարտ էր հայաստանյան իշխանություններին
December 17, 2015Հայաստանյան իրավապաշտպաններն աննախադեպ են համարում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ արված Հանրաքվեի օրն իրականացված խախտումների վերաբերյալ:
Դեսպանատան հաղորդագրության մեջ ասված էր. «ԱՄՆ-ը վերահաստատում է, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն՝ ընտրական գործընթացների անաչառության վերաբերյալ»:
«Նման կոշտ գնահատականներ ու պահանջներ ներկայացվում են, երբ խախտումների ծավալը ակնհայտ մեծ է: ԱՄՆ դեսպանությունը սրանով հասկացնել է տալիս, որ այլևս սպառվել է ՀՀ իշխանությունների վստահության սահմանը»,- նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Ա. Սաքունցը:
«Ինչ-որ մարդիկ ձևական պատիժ կկրեն, որպեսզի ցույց տան, որ իսկապես իրենք պատժում են ընտրախախտումներ կատարողներին», – նշում է իրավապաշտպան Ա. Իշխանյանը՝ կատարված խախտումների բացահայտման իրական ճանապարհ համարելով ստորագրված ընտրացուցակները դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկելը: