ՀԿ-ն որպես միավորում պետք է լայն իրավունքներից օգտվի. Արթուր Սաքունց
February 18, 2016Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հարցը: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: