Հայկ Կյուրեղյանը, հացադուլից բացի, երկու օր է արդեն ջրադուլ է հայտարարել
January 20, 2016Շանթ Հարությունյանի գործով դատավարությունից առաջ, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը, հացադուլից բացի, արդեն երկրորդ օրն է նաև ջրադուլ է հայտարարել։ Նա պահանջում է բարելավել իր խցային պայմանները։ Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի խոսքերով՝ սակայն, այսօր էլ որդին գտնվում է մի խցում, որտեղ ևս 3-4 հոգի կան և շնչելու օդ չկա։
Հոր համար հասկանալի չեն, թե ինչու է քրեակատարողական հիմնարկի վարչությունը փոխել Հայկի խցային պայմանները, որոնք ապահովվել էին օրեր առաջ՝ հաշվի առնելով վերջինիս վիճակը։ Արմենակ Կյուրեղյանի խոսքերով՝ եթե առաջիկայում չփոփոխվեն և չբարելավվեն Հայկի պայմանները, ապա ինքը կհամարի, որ դա հետապնդում է Հայկի նկատմամբ իր քաղաքական հայացքների համար։
Նշենք, որ մի քանի օր շարունակ Հայկ Կյուրեղյանը նույն բանտախցում էր գտնվում «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ, որի փաստաբանը երեկ հայտարարեց, որ Գևորգի նկատմամբ հետապնդում և ճնշումներ են իրականացվում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քրեական տարրերի կողմից։ Արմենակ Կյուրեղյանի խոսքերով՝ որդին սկզբում աջակցության համար է միացել Գևորգ Սաֆարյանի հացադուլին։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը միտում է տեսնում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների գործողություններում և պնդում է, որ այդ գործողությունները հրահանգված են վերևից։
Հայկ Կյուրեղյանը հացադուլից բացի երկու օր է արդեն ջրադուլ է հայտարարել