Ավետիսյանների սպանության գործով դատավորը ներկայացնում է դատավարության ոչ մասնակից, բայց շահագրգիռ կողմի շահերը. Արթուր Սաքունց
January 22, 2016Ավետիսյանների դաժան սպանության գործով դատական այսօրվա նիստում դաքաննությունն սկսվեց դատավորի կողմից միջնորդությունները հետաձգելով:
Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ դատավորը սահմանափակված է և ըստ էության իր կարգավիճակին ոչ համապատասխան վարքագիծ է դրսևորում: «Դատավորը ներկայացնում է դատավարության ոչ մասնակից, բայց շահագրգիռ կողմի շահերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
Նրա հավաստմամբ՝ դատակոչված վկաների ցանկում ոչ բոլոր հարևաններ են ներառված. «Մենք անպայման կմիջնորդենք, որ Ավետիսյանների տան հարակից տարածքում բնակվող բոլոր վկաները հարցաքննվեն»: Հարևանները չէին կարող չլսել կրակոցները, իսկ եթե չեն լսել, նախաքննության մարմինը պետք է հիմնավորի, թե ինչու հնարավոր չէր, որ նրանք լսեին ձայնը»:
Ա. Սաքունցի խոսքով՝ հարևանները ակնհայտորեն վախեցած են, որը կարևոր նշանակություն ունի այս հանցագործության բացահայտման տեսակետից, և քննությունն իրկանացնող մարմինը պարտավոր էր պատշաճ միջոցներ ձեռք առնել, որպեսզի այդ զսպող կամ սահմանափակող հանգամանքը բացահայտեր: