2015 թ. հունիսի 16-ին Արմավիր ԲԿ ընդունված 3 և 5 տարեկան երեխաները մահացել են
May 23, 20162015 թ. հունիսի 16-ին՝ ժամը 13:55-ին, Արմավիր ԲԿ աղիքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ ընդունել են հիվանդ Արմավիր մարզի Ջրաշեն գյուղի՝ 2011 թ. ծնված անչափահաս բնակչուհի Կարինե Հովհաննիսյանին:
Ընդամենը 15 րոպե անց նույն ախտորոշմամբ ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Արմավիր մարզի Նորապատ գյուղի մանկահասակ բնակիչ, 2010 թ. ծնված Էրիկ Ամիրխանյանը:
Նույն օրը հիվանդանոց ընդունված և միևնույն պալատում բուժում ստացող երեք և հինգ տարեկան երեխաները մահացել են: