Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
May 26, 2018Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
Քննարկման բանախոսներն էին՝
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն,
Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դանիել Իոննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:
Քաղաքացիական հասարակության շատ կառույցներ իրենց աջակցությունն են հայտնել նոր ձևավորված կառավարությանը.
«Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
Ի՞նչ մարտահրավերներ է տեսնում քաղաքացիական հասարակությունը՝ կառավարության աշխատանքի վերահսկման հարցում և ո՞րն է լինելու քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում։