Արտաքին քաղաքականության բնագավառում կայացման փուլում ենք. Սաքունց
June 26, 2018ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Մերձդնեստրից ռուսական ստորաբաժանումների դուրս բերման օգտին:
Նման բովանդակության բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի օրակարգում ընդգրկվել էր Մոլդովայի, Կանադայի և Կենտրոնական Եվրոպայի մի շարք պետությունների նախաձեռնությամբ:
Բանաձևի հեղինակները կոչ են անում Մոսկվային դուրս բերել Մոլդովայի կենտրոնական իշխանությունների կողմից չվերահսկվող Մերձդնեստրի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ստորաբաժանումները:
Բանաձևի օգտին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի անդամ պետություններից 63-ը, դեմ` 15: Դեմ քվեարկած պետություններից թվում են Բելառուսը, Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:
Այս քվեարկության հետ կապված եղան բազմաթիվ քննարկումները: Շատերը կարծում են, որ նման կերպ ՌԴ-ին աջակցելը Հայաստանի նոր իշխանություններին չի առանձնացնում նախկին իշխանություններից:
Հարցի կապակցությամբ Politik.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձրի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: