Մեր խնդիրը անհանգստացնելն է, ահազանգելն է, բարձրաձայնելն է
March 31, 2017«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն ահազանգեր են ստացվում տարբեր չափի ընտրակաշառքի բաժանման մասին, և արդեն իսկ խոսք չի կարող լինել ազատ, թափանցիկ ընտրությունների մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Այն իրավիճակը, որ ձևավորվում է հիմա՝ քվեարկությունից առաջ, դրանում պատասխանատվություն ունեն իշխանությունները՝ հանձինս ԿԸՀ-ի, իրավապահ մարմինների, և առաջադրված 9 դաշինքներից ու կուսակցություններից յոթի, որոնք բառացիորեն ոչ թե հանդուրժում են, այլ ընդունում են թելադրված խաղի կանոնները և դրա շրջանակներում են իրականացնում իրենց քարոզչությունը, խոսքը նրանց ոչ թե խոսքերին, այլ գործողություններին է վերաբերում:
Անպատժելիությունն իր ամբողջ վառ գույներով դրսևորվում է ընտրությունների ժամանակ, մտածողություն է ձևավորվում, որ կարող ես օրենքներն ու նորմերը խախտել, և դա թույլատրվում է, եթե արվում է իշխանության օգտին»:
Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ երբ որ չկա քաղաքական պայքար, չկա ծրագրերի միջև դիսկուրս, բնականաբար դատարկ տեղը լցվում է ինչ-որ բանով, և լցվում է խոստումներով, նյութեղեն դաշտ է տեղափոխվում:
Սաքունցի հավաստմամբ՝ անկախ դիտորդնեը հավաքում են խախտումների վերաբերյալ փաստեր, արձանագրում են խնդիրը, իսկ համապատասխան մարմինները իրենց անգործությամբ փաստում են, որ իրենք հակված չեն վերացնելու այդ խախտումները: «Գործ ունենք տոտալ անարդարության հետ և անպատժելիության հետ», նշեց Ա. Սաքունցը, միաժամանակ հավաստիացնելով՝ «այնուամենայնիվ, անհանգստացնելու» ենք իշխանությանը, թույլ չենք տա հերթական թատրոնը»:
Մանրամասները՝ տեսանյութում: