ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունություն և զարգացում
May 7, 2014Ծրագրիանվանումը | «ՀՔԱ վանաձորի գրասենյակի կայունություն և զարգացում» |
Իրականացման տարեթիվը | 2013 թ. օգոստոսի 1 – 2014 թ. հուլիսի 31 |
Նպատակը | Եռամյա ծրագիրը, որը 2011 թվականից իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից, ուղղված է Հայաստանում ժողովրդավարական արժեքների հզորացմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ու քաղաքացիական մասնակցության հզորացմանը, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության ներուժի խթանմանը, և այս ամենը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունության ապահովման և զարգացման միջոցով:Ծրագրի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացնում է կազմակերպական զարգացմանն ուղղված գործողություններ` աշխատակազմի մասնագիտական կարողությունների հզորացման միջոցով`համաձայն իրավական, խաղաղասիրության, մարդու իրավունքների մոնիթորինգի և շահերի պաշտպանության ռազմավարական ուղղությունների:Այս գործողություններն ուղղված են կազմակերպության կայուն և շարունակական աշխատանքի ապահովմանը: Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը կենտրոնանում է քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու և ռազմավարական դատավարությունների իրականացման վրա (գործեր, որոնք վերաբերում են կյանքի, խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժից զերծ մնալու և բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունքներին): Բացի այդ, կազմապերպությունը նաև կենտրոնանում է օրենսդրության և պրակտիկայի վերլուծության, ինչպես նաև թիրախ ոլորտներում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակման վրա: |
Արդյունքը | Սույն ծրագիրը Բաց Հասարակության Հիմնադրամների կողմից ֆինասնավորված եռամյա ծրագրի եզրափակիչ փուլն էր:
Ծրագիրն ուղղված էր Հայաստանում ժողովրդավարական արժեքների հզորացմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ու քաղաքացիական մասնակցության հզորացմանը, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության ներուժի խթանմանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զարգացման և գործունեության կայունության ապահովման միջոցով: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների զգալի մասը միտված են եղել աշխատակազմի կարողությունների զարգացմանը, որի արդյունքում կազմակերպությունը հմտացել է իրավական աջակցության տրամադրման, ռազմավարական դատավարությունների իրականացման, փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկման և ընտրությունների դիտորդության գործիքների մշակման և ներդրման, օրենսդրական վերլուծությունների իրականացման և առաջարկությունների մշակման ոլորտներում: Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իրականացվել են ռազմավարական դատավարություններ, իրականացվել է օրենսդրության և պրակտիկայի վերլուծություն, ինչպես նաև մշակվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել թիրախ ոլորտներում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Աշխատակազմի կարողությունների զարգացմանը զուգահեռ ավելացել է կազմակերպության շահառուների թիվը, ռազմավարական դատավարությունների թիվը, կազմակերպության կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ պատրաստված զեկույցների, տեղեկանքների և հաշվետվությունների թիվը, կազմակերպության կողմից ներկայացված օրենսդրական նածաձեռնությունների թիվը: Ծրագրի շրջանակներում մշակվել են մի շարք ինստիտուցիոնալ փաստաթղթեր՝ Աշխատակազմի ձեռնարկը, ՏՏ քաղաքականությունը, ներքին հաղորդակցության ընթացակարգերը և շահառուների հետ հաղորդակցության ուղեցույցը, վերանայվել է կազմակերպության ռազմավարությունը և պատրաստվել է կազմակերպության 2014-2018 թթ. ռազմավարական գործողությունների պլանը: |
Ֆինանսավորողկազմակերպությունը | Բաց Հասարակության Հիմնադրամներ |
Դրամաշնորհի չափը | 182 750 ԱՄՆ դոլար |
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: