ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո
January 13, 2017
Ծրագրի անվանումը | ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո |
Ծրագրի իրականացման ժամկետը | 2016 թ. սեպտեմբերի 1 – 2017 թ. դեկտեմբերի 31 |
Դրամաշնորհի չափը | 104 000 ԱՄՆ դոլար |
Ֆինանսավորող կազմակերպություն | Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան |
Նպատակը | Ծրագրի հեռահար նպատակն է` բարձրացնել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը ՀՀ-ում: Ծրագիրն ուղղված է կազմակերպության ռազմավարության իրականացմանը, մասնավորապես` հետևյալ ռազմավարական նպատակների իրականացմանը.
Նպատակ 1. Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և խախտված իրավունքների վերականգնման ազգային մեխանիզմների հզորացմանը Նպատակ 2. Նպաստել մարդու իրավունքների գաղափարի տարածմանը, իրավապաշտպանական շարժման տարածմանը և ընդլայնմանը Նպատակ 3. Նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձևավորմանը և զարգացմանը Նպատակ 4. Նպաստել կազմակերպական մշակույթի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը |
Արդյունքը | Ծրագրի շրջանակներում իրավաբանական աջակցություն է տրամադրվել 946 քաղաքացու: Նախաձեռնվել է 9 գործ ուղղված նյութական և բարոյական վնասի վերականգնմանը: Կազմակերպության իրավաբանների կողմից վարված նախադեպային նշանակության գործերի թիվը կազմել է 190, որոնցից 69-ը գտնվել են դատաքննության փուլում: ՄԻԵԴ է ներկայացվել 34 դիմում, կոմունիկացվել է 4 գործ: Վերականգնվել է 284 քաղաքացու խախտված իրավունք:
Իրականացվել է արագ արձագանքում և մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկումներ, որոնց հիման վրա պատրաստվել և հրապարակլվել են թվով 44 զեկույցներ և տեղեկանքներ: Իրականացվել են դասընթացներ ուղղված կազմակերպության թիրախ խմբերի կարողությունների զարգացմանը: Կազմակերպությունը իրավապաշտպան կազմակերպությունների, ակտիվիստների, քաղաքացիական նախաձեռնությունների և ցանցերի հետ հանդես է եկել ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 55 համատեղ հայտարարություններով: Իրականացվել է Ազգային ժողովի ընտրությունների և Երևանի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի փոփոխությանը և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցմանն ուղղված օրենսդրական վերլուծություններ և մշակվել են առաջարկներ, որոնց մեծ մասը ներկայացվել է համապատասխան որոշում կայացնողներին: Ներկայացված 126 առաջարկություններից ընդունվել են 26-ը, մասամբ են ընդունվել 23-ը և չեն ընդունվել 63-ը, քննարկման փուլում են գտնվում 14-ը: |
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: