Իրավախորհրդատվության հունիս ամսվա արդյունքները Վանաձորում
July 4, 20092009 թ. հունիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 12 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով:
Խնդիրներ
Կրթության իրավունք
1. Վանաձորի մի խումբ բակիչներ դիմել են ՀՀ կառավարության կողմից «ավագ դպրոցի փորձնական ծրագիրը» կիրառելու արդյունքում ծագած մի շարք խնդիրներով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է այն բոլոր դպրոցների ցանկը, որոնք փորձարկելու են «ավագ դպրոցի փորձնական ծրագիր»: Սակայն Վանաձորի դպրոցները այդ ցանկում նշված չեն և քաղաքացիները մտահոգված են, թե ինչպես են ընտրվել Վանաձորի` ավագ դպրոցի ծրագիրը փորձարկող դպրոցները: Ծնողների կողմից տրամադրված տեղեկատվությամբ` Վանաձորում ավագ դպրոցի ծրագիրը փորձարկելու են Վանաձորի թիվ 5 և թիվ 17 դպրոցները: Սակայն ծնողները տեղյակ չեն, թե ինչ չափանիշներով են ընտրվել նշված դպրոցները: Ծնողները մտահոգված են, քանի որ երեխաները պետք է տեղափոխվեն այլ դպրոց, ինչը մի շարք խնդիրների և դժվարությունների առաջ է կանգնեցնում թե’ ծնողներին, թե’ դպրոցականներին: Ծնողները նշված հարցի կապակցությամբ իրենց բողոքն են արտահայտել կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին, երբ միասնական քննությունների ժամանակ նախարարն այցելել է Վանաձորի թիվ 5 դպրոց: Նախարարը պատասխանել է, որ խնդրին չի տիրապետում, քանի որ նոր է իր պաշտոնը ստանձնել: Ծնողները դիմում-բողոք են ներկայացրել նաև Լոռու մարզպետ Ա. Քոչարյանին, սակայն պատասխան չի ստացվել:
Կազմակերպության կողմից խնդրի լուծման կապակցությամբ գրություն է ուղարկվել ՀՀ վարչապետին:
Քրեական իրավունք
2. Վարկային կազմակերպությունը քաղաքացուն վարկ է տրամադրել, որը պայմանագրում ձևակերպվել է ավելի մեծ գումարի տեսքով, քան իրականում տրվել է քաղաքացուն: Վարկային գործակալը քաղաքացուն բանավոր բացատրել է, որ վերջինս պարտավորություն է կրում վճարել և վերադարձնել իրեն փաստացի հատկացված գումարը և դրա տոկոսները: Անցել է մի քանի ամիս, և վարկային կազմակերպությունից քաղաքացին ծանուցում է ստացել վարկը պայմանագրում նշված չափով վերադարձնելու պահանջի մասին:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել խաբեության փաստի առթիվ հաղորդում ներկայացնել դատախազություն, և տրվել է համապատասխան խորհրդատվություն հաղորդումը ներկայացնելու կապակցությամբ:
3. Քաղաքացու խնդիրը կայանում է նրանում, որ իր բնակարանում խուզարկություն է կատարվել, սակայն ինքը ոչ մի տեղեկություն չունի խուզարկությունն իրականացնելու հիմքերի վերաբերյալ, մասնավորապես` ինչ առնչություն ունի խուզարկության արձանագրության մեջ նշված քրեական գործի հետ:
Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվություն ստանալու հարցում` ուղղված ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնին: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունից ստացվել է պատասխան գրություն, որ ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա տվյալ քաղաքացու տանը պահվում են գողացված ոսկյա իրեր, սակայն այդպես էլ քաղաքացու բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվություն տվող իրավական կարգավիճակի մասին տեղեկատվություն չի ստացվել: Նմանօրինակ նախադեպերը կանխելու համար կազմակերպությունը շարունակելու է քաղաքացու իավունքների պաշտպանության գործընթացը:
Քրեական իրավունք
4. Քաղաքացու ամուսինը դատապարտված է ազատազրկման: Քաղաքացին դիմել էր, որպեսզի նրա անունից հանրապետության նախագահին ուղղված խնդրագիր պատրաստվի` ազատման հրաման արձակելու խնդրանքով:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է խնդրագիր` ուղղված հանրապետության նախագահին` ներում շնորհելու խնդրանքով:
Սեփականության իրավունք
5. Քաղաքացու խնդիրը կայանում է նրանում, որ նա գնել է տուն իր հողատարածքով, հողատարածքում առկա է ջրագիծ: Ըստ տունը վաճառող քաղաքացու` տվյալ ջրագիծը կառուցվել է նախկին սեփականատերի կողմից, սակայն ներկայումս օգտագործվում է հարևանի կողմից: Քաղաքացին ցանկանում է իմանալ տվյալ հարցի իրավական կարգավորման ճանապարհը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել գյուղապետարանից կամ Անշարժ գույքի գրանցման պետական կադաստրից վերցնել փաստաթուղթ, որը կարող է ապացուցել տվյալ ջրագծի իր հողամասին պատկանելու հանգամանքը:
6. Դատական կարգով մահացած ճանաչված քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող գույքը ըստ օրենքի ժառանգությամբ անցել է մեկ այլ անձի: Այնուհետև մահացած ճանաչված քաղաքացին հայտնվել է: Նրա գույքը ժառանգած քաղաքացին գտնում է, որ վերջինս մինչև դատական կարգով մահացած ճանաչվելը տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել խաբեությամբ: Ինչպե՞ս կարելի է ապացուցել այդ հանգամանքը:
Կազմակերպության աջակցությամբ պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված Անշարժ գույքի գրանցման պետական կադաստրի գործակալությանը` տվյալ գույքի նկատմամբ մահացած ճանաչված քաղաքացու սեփականության իրավունքի գրանցման իրավական հիմքերը պարզելու համար:
Առողջության պահպանման իրավունք
7. Քաղաքացու տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ և տնային պայմաններում նրա խնամքն այլևս անհնար է: Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում բուժման տևողությունը կազմել է 24 օր և այժմ հիվանդը մնացել է իր ընտանիքի անդամների խնամքի տակ: Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող են կարգավորել իր տղային հոգեբուժարանում խնամքով ապահովելու հարցը:
Կազմակերպության կողմից դիմում է պատրաստվել` ուղղված ՀՀ առողջապահության նախարարին և ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին քաղաքացուն քրոնիկ հոգեկան առողջության հիվանդության հիմքով ՀՀ համապատասխան
հոգեբուժական բուժհաստատությունում խնամք ապահովելու համար:
Սպառողների իրավունք
8. Քաղաքացին վճարել է սպառած ջրի դիմաց գոյացած պարտքը, սակայն «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն քաղաքացուց ծանուցագրով պահանջել է 6030 դրամ գումար:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին վերահաշվարկի խնդրանքով` կից ներկայացնելով վճարման անդորրագրերը:
Սոցիալական իրավունք
9. Միայնակ մոր կարգավիճակ ունեցող քաղաքացին չունի հաշվառման հասցե, ինչի հետևանքով Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը հրաժարվում է տրամադրել ընտանիքի սոցիալական անձնագիր և համապատասխան սոցիալական աջակցություն:
Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է դիմում` ուղղված Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն` փաստացի հաշվառման հասցեի հիման վրա ընտանիքի սոցիալական անձնագիր և համապատասխան սոցիալական աջակցություն տրամադրելու խնդրանքով:
Սոցիալական իրավունք
10. Քաղաքացին 8 տարի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, վերադարձել է և դիմել, որ իրեն տրամադրեն բացակայած տարիների չվճարված կենսաթոշակը: Քաղաքացուն տրամադրել են միայն 3 տարվա կենսաթոշակը: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյո՞ք օրենքի շրջանակներում է միայն 3 տարվա կենսաթոշակի վճարումը:
Քաղաքացուն բացատրվել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն`չվճարված կենսաթոշակը վճարվում է միայն վերջին 3 տարիների համար:
Քաղաքացիական իրավունք
11. Քաղաքացին գրավի պայմանագիր է կնքել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ: Նա ցանկանում է իմանալ, թե կարող է արդյոք օգտվելով իր կարգավիճակի համար նախատեված արտոնյալ պայմաններում վարկ ստանալու հնարավորությունից ևս մեկ անգամ վարկ ստանալ անավարտ շինարարությունը վերջացնելու համար:
Քաղաքացուն բացատրվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ իրավասու մարմինը կարող է մերժել դիմումը, եթե դիմողը այդ կարգի համաձայն թեկուզ մեկ անգամ վարկ է ստացել:
12. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ետ վերադարձնել պարտքով տրված գումարը, երբ պարտատերը մահացել է, իսկ նրա ժատանգները հրաժարվում են վերադարձնել պարտքը:
Քաղաքացուն բացատրվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ գույքային պարտականությունները: Հետևաբար, քաղաքացին իրավունք ունի իր պահանջները ներկայացնելու պարտապանի ժառանգներին:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: