Իրավախորհրդատվության հունվար ամսվա արդյունքները Վանաձորում
February 13, 20092009թ. հունվարին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 18 քաղաքացիներ:
Այս ամիս քաղաքացիների կողմից բարձրացվել են 2 խնդիրներ, որոնք վերաբերել են իրավապահ մարմինների գործունեությանը: Այսպես,
1. 2009թ. հունվարի 10-ին վանաձորցի 2 անչափահասների ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցները առանց որևէ դատաիրավական կարգավիճակի հարկադրաբար տեղափոխել են ոստիկանություն, որտեղ պահել են մոտ 1,5-2 ժամ, արժանացրել անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` ոստիկանություն բերման ենթարկելու և անչափահասներին հարցաքննելու համար սահմանված է հատուկ կարգ:
Դեպքի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին և Լոռու մարզի դատախազությանը:
2. Քաղաքացին տեղեկացրել է, որ համագյուղացու կողմից ինքը ծեծի է ենթարկվել, որի արդյունքում իր առողջությանը պատճառվել է վնաս: Նա դիմել է ոստիկանության Բազումի բաժանմունք, սակայն նույն բաժանմունքի ավագ քննիչի կողմից արժանացել է սպառնալիքների և ճնշումների, ծեծի արդյունքում փաստացի քրեական գործ չի հարուցվել:
Կազմակերպության կողմից պատրաստվել է համապատասխան հաղորդում` ուղղված Լոռու մարզի դատախազությանը` ոստիկանության աշխատակցի անգործողության վերացման և քրեական գործ հարուցելու խնդրանքով:
Քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդիրները եղել են տեղեկատվության հարցումներ, որոնք վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին: Այսպես,
Ընտանեկան իրավունք
3. Ամուսնալուծությունից հետո մոր խնամքին հանձնված անչափահաս երեխային մայրն առանց հոր իմացության տեղափոխել է Հայաստանի Հանրապետության տարածքից: Մինչդեռ, անչափահասի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և ելքի թույլտվության ստացում առանց հոր իմացության և համաձայնության Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է:
Քաղաքացու համար պատրաստվել են դիմումներ` ուղղված Վանաձորի անձնագրային բաժնին և Վանաձորի խնամակալության և հոգաբարձության մարմնին` իրականացված հակաօրինական գործարքը բացահայտելու և համապատասխան պատասխանատվություն կիրառելու նպատակով:
4. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե հայրությունը ճանաչելուց հետո ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ կարող է ինքը ձեռք բերել:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` հայրությունը ճանաչելուց հետո քաղաքացին ձեռք է բերում երեխայի դաստիարակությանը մասնակցելու իրավունք և երեխայի կենսական ծախսերը հոգալու պարտականություն:
5. Ինչպե՞ս կարող է քաղաքացին ամուսնալուծվել:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` երկկողմ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից, որտեղ ամուսինները համատեղ դիմում են ներակայացնում: Համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով:
Սեփականության իրավունք
6. Քաղաքացուն քաղխորհրդի որոշմամբ հատկացվել է հողատարածք բնակելի տուն կառուցելու նպատակով: Հողատարածքի վրա կառուցվել է մեկի փոխարեն մի քանի բնակարան և փաստացի հատկացված հողատարածքի մակերեսը գերազանցվել է: Քաղաքացին դիմել է բնակարանը սեփականաշնորհելու համար, ինչը չի թույլատրվել:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված համայնքի ղեկավարին` հատկացված հողատարածքի վրա կառուցված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու թույլտվության խնդրանքով:
7. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը:
Ինքնակամ շինությունը սեփականաշնորհելու համար քաղաքացին պետք է դիմի գույքի գտնվելու համայնքի ղեկավարին, իրականացնի համապատասխան վճարումները, ստանա թույլտվությունը, այնուհետև ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրում գրանցի տվյալ գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը:
8. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օրինականացնել շենքի բակում կառուցված ապօրինի շինությունը և դրա նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն` ապօրինի շինությունը օրինականացնելու համար անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին, իրականացնել յուրաքանչյուր քմ համար նախատեսված վճարումները, այնուհետև գրանցել գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը Անշարժ գույքի պետական կադաստրում:
9. Քաղաքացին երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը և ընդգրկվել է աղետի հետևանքով բնակարանի կարիքավորների հերթացուցակում: 2008թ. դեկտեմբերին անհայտ պատճառներով այդ ընտանիքը հանվել է բնակարանի կարիքավորների հերթացուցակից:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված Լոռու մարզպետին և բնակարանի հատկացման վայրի համայնքի ղեկավարին` իրավական հիմքը ճշտելու նպատակով:
Ժառանգության իրավունք
10. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ընդունել ժառանգությունը, երբ օրենքով նախատեսված 6 ամսյա ժամկետն անցել է:
6 ամսյա ժամկետը լրանալուց հետո ժառանգություն ընդունելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` ներկայացնելով այն փաստերը, որոնց հետևանքով հնարավոր չի եղել ընդունել ժառանգությունը:
11. Քաղաքացին ինչպե՞ս կարող է կտակել համասեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Անհրաժեշտ է գույքի փաստացի գտնվելու վայրի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն վերցնել, որ տվյալ գույքը պատկանում է իրեն և չի հանդիսանում գրավի առարկա, այնուհետև նոտարական կարգով ձևավորել ժառանգություն:
Աշխատանքային իրավունք
12. Կարո՞ղ է արդյոք հաստատվել նախկին ԽՍՀՄ կոլտնտեսությունում աշխատած տարիները որպես աշխատանքային ստաժ, եթե դրա վերաբերյալ արխիվային տեղեկություններ չեն պահպանվել:
Նման իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատվում են դատական կարգով, որի համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան տեղեկանք, որ արխիվային տեղեկություններ չեն պահպանվել, ինչպես նաև ապահովել վկայություններ /օրինակ` իր աշխատակիցների վկայությունները/ այն մասին, որ ինքն իրապես աշխատել է կոլտնտեսությունում:
13. Քաղաքացին 2 ամիսով աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքի է ընդունվել գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով այն գործատուի կողմից լուծվել է: Սակայն գործատուն վերջնահաշվարկ չի իրականացրել և չի վճարել պայմանագրով նախատեսված աշխատավարձը:
Քաղաքացու համար պատրաստվել է աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում:
14. Վանաձոր քաղաքում գործունեություն ծավալող ՓԲԸ-ն լուծարման գործընթաց է սկսել` չվճարելով աշխատակիցների աշխատավարձի պարտքերը: Աշխատակիցները մտահոգված են նրանով, որ ՓԲԸ-ն արհեստականորեն է լուծարման գործընթաց սկսել` աշխատավարձի պարտքերը չվճարելու նպատակով:
Լուծարվող ՓԲԸ-ի աշխատակիցների համար պատրաստվել է տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում` լուծարման գործընթացի օրինականությունը պարզելու համար:
15. Ազատազրկման տարիները հաշվարկվու՞մ են արդյոք որպես աշխատանքային ստաժ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային ստաժ կարող են համարվել այն տարիները, որոնց ընթացքում քաղաքացին աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատել է և իրականացրել համապատասխան սոցիալական ապահովագրության վճարումներ:
Արդար դատաքննության իրավունք
16. Ինչպե՞ս կարող է բողոքարկվել Վարչական դատարանի վճիռը:
ՀՀ վարչական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում:
Սոցիալական իրավունք
17. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցած քաղաքացիների համար ո՞ր դեպքում է աշխատանքային մեկ օրը հաշվարկվում մեկուկես օր աշխատանքային ստաժ:
ՀՀ կառավարությունը սահմանել է վնասակար և առանձնապես վնասակար պայմաններով մասնագիտությունների ցանկը, որի դեպքում քաղաքացիները կենսաթոշակի են անցնում արտոնյալ պայմաններով: Սահմանված առաջին ցուցակի մասնագիտությունների համար նախատեսված է աշխատանքային մեկ օրը հաշվարկել որպես մեկուկես օրվա աշխատանքային ստաժ:
Քաղաքացիական իրավունք
18. Ինչպե՞ս կարելի է անհայտ բացակայող ճանաչված քաղաքացուն ճանաչել մահացած:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին կարող է ճանաչվել մահացած 6 ամսվա ընթացքում, եթե նա անհայտ բացակայող է ճանաչվել այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: