Իրավախորհրդատվության մարտ ամսվա արդյունքները Վանաձորում
April 11, 2009 Զեկույց, Սեփական2009թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 36 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով:
Խնդիրներ
Արդար դատաքննության իրավունք
1. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ այցելության ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամներին կալանավորներից մեկը տեղեկացրել է, որ իրեն ենթարկել են ազատազրկման իր կողմից փաստացի թույլ չտրված ՀՀ քրեական օրենսգրքով հետապնդելի արարքի համար: Խնդիրը կայանում է նրանում, որ 2008թ. հունիսին Արագածոտնի Ավշեն գյուղի գյուղապետից 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է դպրոցի հին շենքը քանդելու թույլտվություն: Այս գործարքը օրենքով սահմանված կարգով իրավական ձևակերպում չի ստացել: Այնուհետև, պարզելով, որ իրականացվող աշխատանքների օրինական հիմքերը բացակայում են, ոստիկանության աշխատակիցներն իրականացվող աշխատանքներին չխոչընդոտելու համար քաղաքացուց 5000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլար են պահանջել: Քաղաքացին ոստիկանության աշխատակիցներին 300 /երեք հարյուր/ ԱՄՆ դոլար է տվել և շարունակել իրականացնել դպրոցի շենքի քանդման աշխատանքները: Ոստիկանության աշխատակիցները շարունակել են շինարարական աշխատանքների դադարեցման պահանջ ներկայացնել, այնուհետև դիմել են կոնկրետ գործողությունների: Քաղաքացու և վերջինիս եղբորը բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ առանց որևէ իրավական հիմքի, պահել 7/յոթ/ օր: Հետո քաղաքացու եղբորը ազատ են արձակել, իսկ քաղաքացու նկատմամբ հարուցել են քրեական գործ` խաբեության հիմքով. իբր վերջինս համագյուղացիներից պարտքով գումար է վերցրել, սակայն խաբել է և չի վերադարձրել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կաշառք ստանալու, պաշտոնական լիազորությունների անցման և ոչ պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու հիմքով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Մինչ 2009թ. ապրիլի 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացված հաղորդման վերաբերյալ որևէ պատասխան չի ներկայացրել: 2009թ. ապրիլի 6-ին կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ներկայացված հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք
2. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ այցելության ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամներին կալանավորներից մեկը տեղեկացրել է, որ Վանաձորի ոստիկանության քրեական բաժնի մի խումբ աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի է ենթարկվել: Այնուհետև այդ վիճակով տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Քրեակատարողական հիմնարկի կալանավորներին ընդունելու մատյանում կատարվել է համապատասխան գրառումը քաղաքացու մարմնական վնասվածքների մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացու դեմ կիրառված բռնության հիմքով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժինը ներկայացրել է բացատրություն, որ քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել քրեական հետախուզության բաժանմունքում անձնական խուզարկության ժամանակ` իր կողմից գլխով գրասեղանի անկյունահատվածին և պատին հարվածելու հետևանքով: Այնուհետև, հասարական դիտորդական խմբի անդամները նորից են այցելել քրեակատարողական հիմնարկ, որտեղ ազատազրկված քաղաքացին անձամբ գրավոր հայտարարություն է տվել ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին: Այս հիմքով կազմակերպությունը դիմել է դատախազություն և տեղեկացել, որ նախապատրաստվում են համապատասխան նյութեր:
Դատավարական իրավունք
3. Քաղաքացին տեղեկացրել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Լոռու մարզային բաժնի կողմից իր դեմ հայցադիմ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: