Մայիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները
July 7, 2008 Զեկույց, Սեփական2008թ. մայիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են թվով 21 քաղաքացիներ:
Վանաձոր քաղաքում քաղաքացիների կողմից բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է սպառողի իրավունքի խախտմանը, մեկը՝ զորակոչիկի խախտված իրավունքին և մեկը՝ խախտված աշխատանքային իրավունքին:
Սպառողի իրավունք
1. «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բաժանորդից պահանջել է վճարել ջրի դիմաց ըստ անձերի թվի այն դեպքում, երբ տվյալ բնակարանում մի քանի տարի ոչ ոք չի բնակվել, փաստացի ջուր չի օգտագործվել, և բնակարանում ջրաչափ տեղադրված չի եղել: Փաստացի «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բաժանորդին ներկայացրել է ոչ օրինական պահանջ, քանի որ քաղաքացին պարտավորություն չի կրում վճարել իրեն չմատուցված ծառայությունների կամ չօգտագործած ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կամ այլ ապրանքների համար:
Այս դեպքում քաղաքացուն խորհուրդ է տրվել տեղեկանք վերցնել համատիրությունից այն մասին, որ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից նշված ամիսների ընթացքում տվյալ հասցեում բնակվող չի եղել: Այնուհետև գրավոր դիմում ներկայացնել «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին՝ կցելով այդ տեղեկանքը: Եթե «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն այդ դեպքում էլ չեղյալ չհամարի քաղաքացու պարտքերը, անհրաժեշտ է վեճը բողոքարկել դատական կարգով:
Զորակոչիկի իրավունք
2. 2002թ.-ին Երևանի Նորք-Մարաշ օրթոպեդիայի և վնասվածքաբանական ինստիտուտում անցած բժշկական եզրակացության հիման վրա հանրապետական զորակոչային հանձնաժողովը որոշում է ընդունել առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու մասին:
2005թ. ևս 3 տարի ժամկետով տարկետում է տրամադրվել:
2008թ. Երևանի Նորք-Մարաշ օրթոպեդիայի և վնասվածքաբանական ինստիտուտում անցել է երրորդ բժշկական հետազոտությունը: Բժշկական հետազոտության արդյունքում տրված եզրակացության մեջ զորակոչիկի առողջական վիճակի բարելավման ոչ մի փոփոխություն չի արձանագրվել: Սակայն զորակոչիկին բանավոր տեղեկացրել են, որ ծառայության համար պիտանի է ճանաչվել:
Զորակոչային հանձնաժողովի որոշումը կազմակերպության կողմից գրավոր բողոքարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը: ՀՀ Պաշտպանության Նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում զորակոչիկն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ առողջության հետ ունեցած խնդիրների հիմքով:
Աշխատանքային իրավունք
3. 2003թ-ից քաղաքացին աշխատել է «Ար-Յուս» ՍՊԸ-ում: 2004թ. աշխատավարձի ուշացման պատճառով սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից: 2004թ. ՍՊԸ ղեկավարը տեղեկանք է տվել աշխատավարձի պարտքի չափի վերաբերյալ, սակայն մինչ 2006թ. աշխատավարձի պարտքը չի վճարվել: 2006թ. օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշմամբ ՍՊԸ-ն պարտավորվել է վճարել աշխատավարձը: Հարուցվել է կատարողական վարույթ, որը կասեցվել է ՍՊԸ-ի սնանկության պատճառով, իսկ այնուհետև արդեն սնանկ ճանաչված հիմնարկը աշխատավարձի պարտքը վճարելու պարտավորությունից ազատվել է:
ՀՀ օրենսդրությամբ աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում աշխատանքի պետական տեսչությունը: Այսինքն՝ մինչև տվյալ ՍՊԸ-ի սնանկ ճանաչվելը աշխատանքի պետական տեսչությունը կարող էր կանխել աշխատանքային իրավունքի խախտումը: Այս դեպքում, սակայն, քաղաքացին ժամանակին չի դիմել աշխատանքի պետական տեսչությանը:
Սնանկ ճանաչվելուց հետո ՀՀ «Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ իրականացվում է տվյալ ՍՊԸ-ի գույքի գնահատում, վաճառք, այնուհետև ՍՊԸ-ի ունեցած պարտքերի մարում՝ ըստ հերթականության: Աշխատավարձի պարտքը գտնվում է չորրորդ հերթում: Եթե տվյալ ՍՊԸ-ի գույքից առաջացած գումարը բավարար չէ բոլոր հերթի պարտքերը մարելու համար, դրանք փաստացի մարման ենթակա չեն: Փաստորեն, այս առումով օրենքը որոշակի թերություններ է պարունակում, ինչի արդյունքում էլ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման որևէ իրավական մեխանիզմ չի գործում:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին:
Ընտանեկան իրավունք
1. Փոփոխման ենթակա՞ է արդյոք դատարանի կողմից նշանակված ալիմենտի չափը:
Դատարանի կողմից սահմանած ալիմենտի չափը կողմերի միջև դրա վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում ենթակա է փոփոխության միայն դատական կարգով: Դատարանը բավարարում է նման պահանջը, եթե ալիմենտի սկզբնական չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը: Ալիմենտի չափը փոփոխելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի՝ ուշադրության արժանի շահերը:
Կազմակերպության կողմից տվյալ քաղաքացու համար ալիմենտի չափի փոփոխության պահանջի մասին հայցադիմում է պատրաստվել, որը քաղաքացին ներկայացրել է դատարան:
2. Ինչպե՞ս կարող է հոգեկան խանգարումով տառապող երեխայի խնամակալ նշանակվել:
ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով ընտանիքի անդամների կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա ճանաչվել անգործունակ: Անգործունակ ճանաչված քաղաքացու նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
Նշված անձինք, մասնավորապես՝ երեխայի ծնողը, կարող են դիմում ներկայացնել երեխայի բնակության վայրի կամ հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի դատարան՝ հիմնավորելով երեխային անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը: Քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողին նշանակում է խնամակալ:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում ուղղված դատարանին՝ անձին անգործունակ ճանաչելու պահանջով:
3. Փասատացի համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երեխա: Օրենքով սահմանված կարգով ամուսնությունը չի գրանցվել, չի ճանաչվել նաև երեխայի հայրությունը: Ինչպե՞ս կարող է երեխայի համար ապրելու միջոց՝ ալիմենտ, պահանջել:
Փոխադարձ համաձայնությամբ երեխայի հայրության փաստը կարելի է գրանցել ՔԿԱ տարածքային մարմնում, այնուհետեւ նույն փոխադարձ համաձայնությամբ սահմանել երեխայի ապրուստի միջոցը: Եթե կողմերի միջև համաձայնությունը բացակայում է, ապա անհրաժեշտ է դիմել դատարան՝ առաջին հայցով պահանջելով ճանաչել երեխայի հայրության փաստը, այնուհետև երկրորդ հայցով՝ դատական կարգով հորից ալիմենտ բռնագանձելու պահանջով:
4. Ամուսնալուծությունից հետո զրկվու՞մ է արդյոք կինը համասեփականության իրավունքով իրեն պատկանող սեփականությունից:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնալուծությունից հետո կողմերից յուրաքանչյուրը պահպանում է անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
5. 16 տարեկան երեխան կարո՞ղ է արդյոք փոխել իր ազգանունը:
Ընտանեկան օրենսդրությունը ինչպես երեխայի ծնողներին, այնպես էլ արդեն չափահաս դարձած երեխային իրավունք է վերապահում փոփոխել երեխայի ազգանունը: Անհրաժեշտ է ազգանունը փոփոխելու պահանջի մասին գրավոր դիմում ներկայացնել բնակության վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին՝ ծննդյան վկայականում համապատասխան փոփոխություններ անելու համար: Եթե տվյալ երեխան արդեն ձեռք է բերել նաև անձնագիր, ապա փոփոխված տվյալներով ծննդյան վկայականի հիման վրա պետք է դիմել ոստիկանության անձնագրային բաժին՝ անձնագրում ևս համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար:
Սոցիալական իրավունք
6. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, ծերության կենսաթոշակ ստացող քաղաքացին կարո՞ղ է արդյոք ստանալ նաև զինվորական թոշակ:
ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով 2 տեսակի կենսաթոշակի իրավունք ունեցող անձն իր ցանկությամբ ընտրում է դրանցից միայն մեկը: Օրենքը չի թույլատրում երկու տեսաի կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում դրանք գումարել: Տվյալ դեպքում քաղաքացին կարող է միայն հաշմանդամության թոշակը փոխել զինվորական թոշակով: Անհրաժեշտ է գրավոր դիմում նրակայացնել կենսաթոշակային հիմնադրամ սահմանված կենսաթոշակի տեսակը փոխելու խնդրանքով:
7. Քաղաքացին տառապում է միզաքարային հիվանդությամբ, որը ապացուցվել է նաև զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությամբ (որով ազատվել է ժամկետային զինծառայությունից), սակայն բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովը հաշմանդամության խումբ չի սահմանել: Ի՞նչ կարող է անել քաղաքացին՝ հաշմանդամության խումբ սահմանելու համար:
«Քաղաքացին կարող է բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի ընդունած ակտը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով՝ ներակայացնելով առողջության վերաբերյալ համապատասխան հիմնավորում պարունակող փաստաթղթերը:
8. ա, ՀՀ կառավարության որոշմամբ թաղամասային հիմնարկի մանկավարժի հաստիքը վերանվանվել է մանկավարժ-դաստիարակի: Հի՞մք է արդյոք այս հանգամանքը երկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակի իրավունքից զրկվելու համար:
ա, Անհրաժեշտ է դիմել թաղամասային հիմնարկ՝ պաշտոնական գրությամբ հաստատելու համար, որ մանկավարժի հաստիքը համապատասխանում է մանկավարժ-դաստիարակի հաստիքին:
բ, Երկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակից օտվելու համար դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետից ուշացել է: Օրենսդրական այլ մեխանիզմ կա՝ վերականգնելու այդ իրավունքը:
բ, Օրենսդիրը դիմումի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետից ուշանալու դեպքում երկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակի իրավունքի վերականգնման այլ հնարավորություն չի նախատեսում: Սա ուղղակիորեն հանդիսանում է տվյալ իրավունքի իրացման սահմանափակում, ինչի կապակցությամբ էլ կազմակերպությունը գրավոր դիմել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն: Որպես գործադիր իշխանության մարմին՝ նախարարությունը կարող է հանդես գալ օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնելու նախաձեռնությամբ:
Սեփականության իրավունք
9. Հնարավո՞ր է արդյոք 4 անձին համասեփականության իրավունքով պատկանող գույքը վերագրանցել որպես միայն երկու անձի պատկանող սեփականություն, եթե մյուս երկուսից մեկը մահացել է, մյուսը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Համասեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ քաղաքացին պահպանում է իր իրավունքները, եթե թեկուզ գտնվում է կամ բնակվում է այլ վայրում /հասցեում/: Ուստի, առանց նրա համաձայնության տվյալ գույքի վերաբերյալ որևէ գործարք չի կարող իրականացվել, այդ թվում նաև սեփականության իրավունքի վերագրանցում: Մահացած համասեփականատիրոջ գույքը որպես ժառանգություն ստանալու համար մյուս համասեփականատերերը պետք է դիմեն տվյալ գույքի գտնվելու վայրի նոտարական գրասենյակ: Այնուհետև նոր համասեփականատերերի համատեղ առկայությամբ եւ համաձայնությամբ կարող է գրանցվել տվյալ գույքի սեփականության իրավունքը:
10. Հանդիսանում է օրդերով հատկացված բնակարանի համասեփականատեր: Այդ նույն բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չունեցող մեկ այլ անձ իրեն և երեխաներին բռնի ուժով վտարել է բնակարանից:
Խախտվել է քաղաքացու սահմանադրորեն ամրագրված և երաշխավորված սեփականության իրավունքը, որից կարող է զրկել միայն դատարանը: Անօրինական գործողությունը կանխելու և համապասասխան միջոցառումներ ձեռնարկելու համար քաղաքացին պետք է գրավոր դիմի իր բնակության վայրի ոստիկանության մարմիններին:
Տեղեկատվության իրավունք
11. Դատարանի վճիռը կորցնելու դեպքում մի քանի տարի հետո քաղաքացին կարո՞ղ է արդյոք դատարանից ստանալ այդ նույն վճիռը:
ՀՀ «Դատական ծառայութան մասին» օրենքի համաձայն՝ դատական պրակտիկայի վերլուծությունը, վիճակագրությունը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության, դատական որոշումների/վճիռների համակարգումն իրականացվում է դատական դեպարտամենտի կողմից: Անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ՝ համապտասխան վճիռը ստանալու խնդրանքով:
Դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքից պաշտպանվելու իրավունք
12. Ամուսինն իրավունք ունի՞ արդյոք բռնություններ կիրառել կնոջ կամ երեխաների նկատմամբ:
Մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ կիրառված ֆիզիկական, հոգեբանական բռնությունները /ճնշումները/ համարվում են քրեորեն պատժելի արարքներ, անկախ այն հանգամանքից, թե ով կամ ում նկատմամբ է կիրառել /ամուսինը կնոջ, հայրը երեխաների նկատմամբ, թե հակառակը/: Նման արարքները կանխարգելելու համար անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
Պետական տուրք վճարելու պարտականություն
13. Դատարանի որոշմամբ պարտավորվել է ետ վերադարձնել բանկից վարկով վերցրած գումարը, որի դիմաց որպես գրավ դրված է անշարժ գույք, միաժամանակ փոխհատուցել դատական ծախսերը: Արդյո՞ք կա օրենքով սահմանված հնարավորություն չփոխհատուցել դատական ծախսերը:
Օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը ենթակա է կատարման ամբողջ ծավալով՝ ներառյալ դատական ծախսերը:
Զորակոչիկի իրավունք
14. Քաղաքացին գտնում է, որ զինբժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը չի համապատասխանում ներկայիս իր առողջական վիճակին: Ի՞նչ իրավունքներ ունի նա:
ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ զորակոչիկը, ով համաձայն չէ զորակոչային բժշկական հանձնաժողովի եզրակացության հետ, իրավունք ունի դիմում ներկայացնել հանրապետական զինբժշկական հանձնաժողովին՝ պահանջելով լրացուցիչ փորձաքննություն կամ այդ եզրակացությունը վիճարկել դատական կարգով:
Քաղաքացիական իրավունք
15. Կողմերի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ պարունակող պայմանագիրը կարո՞ղ է համարվել անվավեր կամ չեղյալ:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ եթե տվյալ պայմանագիրը ոչ ճիշտ տվյալներ է պարունակում կողմերի ինքնության վերաբերյալ, ապա համարվում է անվավեր:
Աշխատանքային իրավունք
16. Աշխատանքային գրքույկում հաշվարկված աշխատանքային ստաժի տարիների եւ կենսաթոշակային հիմնադրամում առկա ստաժի տարիների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում: Ինչպե՞ս կարելի է համապատասխանեցնել այդ տվյալները:
Անհրաժեշտ է աշխատավայրից տեղեկանք վերցնել համապատասխան աշխատանքի տարիների վերաբերյալ, այնուհետև այդ տեղեկանքը, աշխատանքային գրքույկը ներկայացնել կենսաթոշակային հիմնադրամ՝ աշխատանքային տարիների ստաժը վերահաշվարկելու համար:
Վնասի փոխհատուցման իրավունք
17. Կարո՞ղ է արդյոք փոխհատուցում պահանջել զինծառայության պատճառով հիվանդության բարդացման և առողջությանը պատճառված վնասի համար:
Վնասի փոխհատուցման պահանջով անհրաժեշտ է դիմել դատարան՝ կից ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը
• առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն մինչեւ զինծառայությունը
• առողջական վիճակի մասին եզրակացություն զինծառայությունից հետո
• առողջությունը վերականգնելու համար ծախսված կամ դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ ներկայացնելով համապատասխան ծախսի կտրոնները:
Ժառանգության իրավունք
18. Ժառանգաբար փոխանցվու՞մ են արդյոք նախկին ԽՍՀՄ բանկի ավանդները:
Ավանդները որպես սեփականություն կարող են ժառանգաբար փոխանցվել, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ն ստանձնել է նախկին ԽՍՀՄ բանկի միայն սեփականատերերի, ոչ թե ժառանգների ավանդների փոխհատուցման պարտականությունը:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: