Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն (2015թ. հուլիս-սեպտեմբեր ժամանակահատված)
October 8, 2015 Սեփական, ՏեղեկանքԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումների 72 դեպք: Երկրորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 13-ով (կամ 15%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով):
Դեպքերից 42-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 7-ով (կամ 14%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով):
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտման 30 անհատական դեպք, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշից նվազել է 6-ով (կամ 17%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 12-ով (կամ 67%-ով):
Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 12, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 13 իրավունք:
Եթե նախորդ երկու եռամսյակներում ամենաշատը խախտվել էին անձնական ազատության և անձեռնմխելիության ու խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքները, ապա երրորդ եռամսյակում ամենաշատը խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումների թիվը երկրորդ եռամսյակի համեմատությամբ նվազել է 3-ով, առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 2-ով (համապատասխանաբար՝ 20-ից և 19-ից դառնալով 17), իսկ ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների թիվը երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 5-ով, առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 9-ով (համապատասխանաբար՝ 10-ից և 6-ից դառնալով 15): Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների 15 դեպքերից 11-ը (կամ 73%-ը) եղել են անհատական դեպքեր, որը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 4-ով (կամ 57%-ով), իսկ առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ՝ 8-ով (գրեթե 3 անգամ):
Երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման 12 դեպք՝ նույնքան, որքան առաջին եռամսյակի ընթացքում և 9-ով (կամ 43%-ով) պակաս երկրորդ եռամսյակի ընթացքում գրանցված դեպքերից: Դեպքերից 4-ը եղել են անհատական դեպքեր, 8-ը գրանցվել են հավաքների ժամանակ:
Նկատելիորեն աճել է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի (ներառյալ հոգեբանական ճնշումներից, սպառնալիքներից զերծ մնալու իրավունքի) խախտումների թիվը՝ առաջին կիսամյակի ընթացքում գրանցված 7 դեպքից և երկրորդ կիսամյակի ընթացքում գրանցված 9 դեպքից հասնելով 14-ի, որոնցից 7-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ:
Երրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտման 1 դեպք, մինչդեռ առաջին եռամսյակում գրանցվել էր տվյալ իրավունքի խախտման 2 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 9 դեպք:
Երրորդ եռամսյակում գրանցվել է նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի, տեղեկատվություն ստանալու իրավունքի, կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի, սեփականության իրավունքի խախտման 1-ական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման 3 անհատական դեպք:
Հավաքների հետ կապված արձանագրվել է արդար դատաքննության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի, խտրականությունից զերծ մնալու իրավունքի, կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի 1-ական դեպք և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի 3 դեպք:
Ինչպես առաջին երկու եռամսյակներում, երրորդ եռամսյակում նույնպես ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, սակայն երկրորդ եռամսյակի հետ համեմատած՝ նվազել են 11-ով (կամ 16.4%-ով), իսկ առաջին եռամսյակի հետ համեմատած՝ աճել են 20-ով (կամ 55.5%-ով):
2015թ. առաջին եռամսյակում մարդու իրավունքների խախտումների գրանցված 56 դեպքերից 22-ի դեպքում ընդհանուր թվով 123 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 34-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել մարդու իրավունքների խախտման դեպքերի ճշգրիտ թիվը: Երկրորդ եռամսյակում տեղի ունեցած 85 դեպքերից 59-ի դեպքում մարդու իրավունքների 434 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 26-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել ճշգրիտ թիվը: Երրորդ եռամսյակում տեղի ունեցած 72 դեպքերից 64-ի դեպքում մարդու իրավունքի՝ ընդհանուր թվով մոտ 400 խախտում է տեղի ունեցել, որոնցից 8-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել խախտումների ճշգրիտ թիվը:
Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: