2007թ-ի հունվար ամսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 48 քաղաքացի՝ տարբեր իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով
February 5, 2007ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատվության բաժին դիմած քաղաքացիների խնդիրներն ըստ իրավունքների.
* Տեղեկատվության ազատության իրավունք – 1 քաղաքացի համայնքի ավագանու որոշումների և գյուղապետի որոշումների ու կարգադրություների օրինակների ստացման վերաբերյալ հարցով
* Սոցիալ տնտեսական – 4 քաղաքացի գույքի,գումարի բռնագանձման վերաբերյալ հարցերով, 3 քաղաքացի համասեփականության իրավունք ձեռք բերելու հարցերով
* Սոցիալական աջակցության իրավունք – 3 քաղաքացի սոցիալական նպաստի ստացման վերաբերյալհարցերով, 2 քաղաքացի նախկին խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման ստացման վերաբերյալ հարցերով
* Ժառանգության, կտակի իրավունք – 1 քաղաքացի ժառանգություն հանդիսացող գույքի գրանցման հարցով, 1 քաղաքացի ժառանգություն հանդիսացող գույքի գրանցման անճշտություններն ուղելու հարցով, 1 քաղաքացի կտակելու կարգի հետ կապված հարցով
* Բնակարանային իրավունք – 1 քաղաքացի բնակարանի գնման փաստաթղթերի օրինականության ուսումնասիրության հարցով, 7 քաղաքացի բնակարանի սեփականաշնորհման և բնակտարածքի օգտագործման իրավունքի ձեռքբերման հարցերով
* Աշխատանքային իրավունք – 2 քաղաքացի աշխատավարձի իջեցման և տրամադրման կարգի հետ կապված հարցերով,1 քաղաքացի աշխատանքից ազատվելու հետ կապված հարցով , 2 քաղաքացի հնարավոր օպտիմալացման հետևանքով աշխատանքից զրկվելու հետ կապված հարցերով , 2 քաղաքացի գործազրկության գործակալությունում որպես գործազուրկ գրանցվելու խնդրով, 1 քաղաքացի թոշակի անցման ժամանակի հետ կապված հարցով
* Արդար դատաքննության իրավունք – 1 քաղաքացի վճռի բողոքարկման կարգի հետ կապված հարցով, 1քաղաքացի վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտության վերաբերյալ հարցով, 2 քաղաքացի դատարանի կողմից կայցված վճռի արդարության հետ կապված հարցերով,1 քաղաքացի հակընդդեմ հայցի հետ կապված հարցով:
Արդար դատաքննության իրավունքի պաշտապանության խնդրանքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 1 քաղաքացի բարեկամուհու ՝ 58-ամյա Սվետլանա Սաքանյանի /«Աննա Շախ» ՍՊԸ տնօրեն/ իրավունքի պաշտպանության խնդրանքով: Ս. Խաքանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անհայտ անձից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելու փաստի առթիվ: Նրան կալանքի տակ են վերցրել և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է արդեն 3 անգամ, և սա այն դեպքում , երբ Սաքանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Վերջին դատական նիստում դատարանը որոշում է կայացրել առանց մեղադրյալի ներկայության: Եվս մի փաստ. դատարանը հաշվի չի առել նաև, որ 2006թ-ի դեկտեմբերի 25-ի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչդատարանում, այսինքն դեկտեմբերի 25-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը դեռևսուժի մեջ չմտած, քանի որ գտնվում է բողոքարկման ընթացքում, նույն ատյանի դատարանի կողմից՝ նույն հարցով, նույն քննիչի միջնորդությամբ նույն մարդու նկատմամբ կայացվում է նոր որոշում:
Խախտվելէ նաև Սաքանյանի գործով անցնող 2 վկաների հարցաքննության կարգը: Վկաներից 1-ին քննել են 15 ժամ անընդմեջ՝առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերվա ժամը 1-ը, մյուսին 13ժամ ՝ առավոտյան ժամը 10-ից մինչև 23.00, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ 2006թ-ի մայիսի 23-ից ուժի մեջ մտած 205.1 հոդվածի համաձայն՝ հարցանքքությունը չի կարող տևել անընդմեջ 4 ժամ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ 2 ժամից ավելի:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է :
* Ընտանեկան իրավունք – 4 քաղաքացի ալիմենտին վերաբերող հարցերով
* Քաղաքացիության իրավունք – 2 քաղաքացի քաղաքացիության ձեռքբերման և անձնագրի փոփոխության հետ կապված հարցերով, 1 քաղաքացի անձնագրում անվանափոխության անճշտության ուղղման հարցով
* Սպառողների իրավունք – 1 քաղաքացի «ՋրմուղԿոյուղի» ՓԲԸ-ի կողմից անօրինական պարտքեր ներկայացնելու հարցով,1 քաղաքացի «ՋրմուղԿոյուղի» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՝գումարի բռնագանձման մասին հայցադիմումի բողոքարկման կարգի հետ կապված հարցով:
Քաղաքացիներից 46 հոգու տրվել է իրավաբանական բանավոր խորհրդատվություն, 2 հոգու աջակցություն է ցուցաբերվել համապատասխան կառույցներին հարցում հղելու նպատակով փաստաթուղթ մշակելու համար:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: