2010 թ. մարտի 1-ին ևս խախտվեց քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը
March 2, 2010 Զեկույց, Սեփական2010 թ. մարտի 1-ի Երևան քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքին մասնակցելու համար խախտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:
Մասնավորապես` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզում իրականացված դիտարկումների արդյունքները ցույց են տալիս հետևյալը`
2010 թ. մարտի 1-ին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր քաղաքներից Երևան մեկնել թե’ միկրոավտոբուսներով, թե’ երթուղային տաքսիներով գրեթե անհնար էր:
Մեր կազմակերպության անդամները մասնակիցն են եղել այն բանի, թե ինչպես են դեպի Երևան մայրուղու մի քանի հատվածներում ՀՀ ոստիկանության /այդ թվում ճանապարհային ոստիկանության/ աշխատակիցները արգելում մեքենաների տեղաշարժը Երևան:
Մասնավորապես, Ալագյազ գյուղի մոտ ոստիկանները ժամը մոտ 8:00-ին կանգնեցրել են մեր կազմակերպության աշխատակիցներին Երևան տեղափոխող մեքենան /տաքսի/, մոտեցել, ստուգել մեքենան, վարորդից պահանջել են բացել բեռնախցիկը, առանց որևէ բացատրության ստուգել այն, ստուգել են նաև վարորդի փաստաթղթերը: Նույն ժամանակահատվածում միաժամանակ կանգնեցվել են Երևան շարժվող մի քանի մեքենաներ ևս, որոնցից մեկին թույլատրել են շարժվել Երևան, երբ ուղևորը ցույց է տվել Հայաստանից մեկնելու օդանավի ուղետոմսը: Մոտ 15 րոպե առանց որևէ պարզաբանման և բացատրության արգելել են շարժվել Երևան և միայն այն բանից հետո, երբ կազմակերպության աշխատակիցները դուրս են եկել և հետաքրքրվել ոստիկանության աշխատակիցներից, թե ում կողմից են հրահանգված և որն է պատճառը դեպի Երևան տեղափոխությունը արգելելու համար և որ իրենք հիվանդանոց են գնում ու ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն արգելելու իրենց տեղաշարժը, ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ հրահանգված է արգելել դեպի Երևան շարժը, հատուկ օպերացիա են իրականացնում և Երևան տեղափոխության արգելքը մարտի 1-ն է, որից հետո թույլատրվել է կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող մեքենան շարժվի:
Այնուհետև, ոստիկանության նմանատիպ խումբ արգելել է դեպի Երևան շարժը Ափնագյուղի մոտ, թեև կազմակերպության աշխատակիցներին տեղափոխող մեքենան այս անգամ չեն կանգնեցրել, մյուս մեքենաներին նորից կանգնեցրել են, ստուգել նոր թողել շարժվել Երևան: Ոստիկանության աշխատակիցները կանգնած են եղել նաև Աշտարակի մոտ և Երևանի մուտքի մոտ:
Ժամը 10:55-ին Վանաձորից և Գյումիից Երևան տանող մայրուղիների հատման հատվածում` կամրջի մոտ, ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան գնացող ավտոմեքենաները և տարբեր երթուղային մեքենաներին, որոնցից մի քանիսը նույնիսկ բեռնավորված են եղել և թույլ չեն տվել շարժվել դեպի Երևան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամները Վանաձորի կայարանում պարզել են նաև, որ դեպի Երևան շարժը առավոտյան ժամը 8:00-ից մինչև 16:00-ն արգելված է: Դեպի Երևան շարժը արգելվել է նաև Ալավերդի քաղաքից ժամը 11:00-ին մեկնող միկրոավտոբուսին, իսկ Ստեփանավանից Երևան մեկնած միկրոավտոբուսին ոստիկանության աշխատակիցները ճանապարհից հետ են ուղարկել:
Կազմակերպության անդամները նաև Վանաձոր քաղաքում գործող մի քանի տաքսի ծառայություններից են ճշտել, որ Վանաձոր – Երևան երթ չի իրականացվում: Տաքսի ծառայության աշխատակիցները պատճառաբանել են, որ ցույցի պատճառով մեքենաները ճանապարհից հետ են ուղարկում, դրա համար էլ Վանաձոր – Երևան երթ չի իրականացվում:
Որոշ տվյալների համաձայն` Երևան գնալու հնարավորություն չեն ունեցել նաև Հայաստանի հարավում բնակվող քաղաքացիները, մասնավորապես` Սիսյանի պոստը մինչև ժամը 13:00-ն փակ է եղել:
Իսկ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, դեռ նախորդ օրն են վարորդները հայտարարել, որ մարտի 1-ին Երևան մեկնող միջքաղաքային տրանսպորտ չի լինելու:
Այսպիսով, 2010 թ. մարտի 1-ին նույնպես գործող իշխանությունները սահմանափակեցին քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: