Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվություն (2015թ. ապրիլ-հունիս ժամանակահատված)
July 22, 2015 ՏեղեկանքԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. ապրիլ-հունիս ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտումների 85 դեպք: Նախորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 29-ով (կամ 52%-ով):
Արձանագրված դեպքերից 49-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 11-ով (կամ 29%-ով), իսկ անհատական դեպքերի թիվն աճել է 18-ով (կամ 50%-ով):
Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10 տեսակի իրավունք, իսկ երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 12: Երկու եռամսյակների ընթացքում ամենամեծ թվով խախտումները տեղի են ունեցել խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի հետ կապված, ընդ որում, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումների թիվն աճել է 1-ով (կամ 5.3%-ով), իսկ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումների թիվը՝ 9-ով (կամ 75%-ով): Հարկ է նշել, որ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումների անհատական դեպքերի թիվն աճել է 7-ով (կամ 233%-ով), իսկ հավաքների ժամանակ նույն իրավունքի խախտումների թիվը՝ 2-ով (կամ 22%-ով): Հատկանշական է, որ առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելուիրավունքի խախտման 2 դեպք, մինչդեռ 2-րդ եռմասյակում՝ 9 դեպք, որոնցից 6-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ, իսկ 5-ը զուգորդվել են նաև այլ իրավունքների խախտմամբ (անմարդկային կամարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, անձնական ազատության ևանձեռնմխելիության իրավունք, Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունք, գույքիանձեռնմխելիության իրավունք): Աճել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների թիվը՝ 4-ից հասնելով 11-ի, որոնցից 4-ը տեղի է ունեցել հավաքների ժամանակ, ընդ որում, 1-ի դեպքում խախտվել է նաև լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելուիրավունքը: 2015թ. երկրոդ եռամսյակում գրանցվել է նաև անմարդկային կամ արժանապատվությունընվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման 5 անհատական դեպք (նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 1-ով) և 6 դեպք (աճել է 2-ով) հավաքների ժամանակ: Անհատական դեպքերի ժամանակ ոտնահարվել են նաև այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (առաջին կիսամյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 4), բնակարանի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում գրանցվել էր 1 դեպք, երկրորդում՝ 3), տեղեկատվություն ստանալու իրավունքը (առաջին եռամսյակում գրանցվել էր 3 դեպք, երկրորդում՝ 1), կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքը (նախորդ եռամսյակում այս իրավունքի խախտման անհատական դեպք չէր գրանցվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2 դեպք), իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր արձանագրվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1 դեպք): Իսկ հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում խաղաղ, առանցզենքի հավաքներ անցկացնելու իրավունքից, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքից, լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքից, ֆիզիկականբռնությունից զերծ մնալու իրավունքից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնողվերաբերմունքից զերծ մնալու իրավունքից զատ, որոնց վերևում անդրադարձ է կատարվել և որոնց հետ կապված ամենամեծ թվով խախտումներն են եղել, խախտվել են նաև հետևյալ իրավունքները՝ գույքի անձեռնմխելիության իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 3 դեպք), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը՝ (նախորդ եռամսյակի ընթացքում գրանցվել էր 3, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 1 դեպք), կարծիքն ազատորեն արհատայտելու իրավունքը (առաջին եռամսյակում որևէ դեպք չէր գրանցվել, իսկ 2-րդ եռամսյակում՝ 1 դեպք):
Ինչպես նախորդ եռամսյակում, այս եռամսյակում նույնպես ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, սակայն նրանց թիվն աճել է 31-ով (կամ 86%-ով)` հասնելով 67-ի: Գյումրիում դեպքերի թիվը դարձել է 7՝ նախորդ կիսամյակի համեմատությամբ նվազել է 50%-ով:
2015թ. առաջին կիսամյակում գրանցված մարդու իրավունքի խախտումների 56 դեպքերից 22-ի դեպքում ընդհանուր թվով 123 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 34-ի դեպքում հայտնի չէ, թե քանի անգամ է մարդու իրավունք խախտվել: Երկրորդ կիսամյակում տեղի ունեցած 85 դեպքերից 59-ի ժամանակ մարդու իրավունքի 434 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 26-ի դեպքում հայտնի չէ, թե քանի անգամ է մարդու իրավունք խախտվել: Այսպիսով 2015թ. երկրորդ եռամսյակի ընթացքում 2.5 անգամ աճել է այն դեպքերի թիվը, երբ հնարավոր է եղել որոշել, թե քանի հոգու իրավունք է խախտվել, իսկ խախտումների թիվն ավելացել է 3.5 անգամ: Հարկ է նշել, որ այն դեպքերի մեծ մասը, որոնց ժամանակ հստակ չէ, թե քանի անգամ է իրավունք խախտվել կամ կոնկրետ քանի հոգու իրավունք է խախտվել, տեղի են ունեցել հավաքների ժամանակ, որոնց մասնակցել է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մարդ:
Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: