Human Rights Watch կազմակերպության 2015 թվականի զեկույց. Հայաստան
January 29, 2015 Այլ, ԶեկույցՀայաստանում մարդու իրավունքների վիճակը 2014 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները շարունակել են միջամտությունը խաղաղ ցույցերին: Ձերբակալության վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս առկա է, իսկ հետաքննություններն` անարդյունավետ, նույնիսկ բաց իրականացվելու պարագայում: Լրագրողների նկատմամբ ճնշումները և բռնությունները շարունակվել են: Չնայած նրան, որ պարտադիր զինվորական ծառայության` այլընտրանքային ծառայության մասով իրականացված փոփոխություններն արժանացան գովասանքի, բանակում շարունակվում են չարաշահումների լուրջ դեպքերը:
Տեղական խմբերն արձանագրել են բռնի կերպով հոգեբուժարանում հոսպիտալացման դեպք: Լուրջ խնդիր է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունը և խտրականությունը: Կառավարությունը դեռևս միջոցներ պետք է ձեռնարկ` ուղղված անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիության անհարկի սահմանափակումների վերացմանը:
Զեկույցում նշվում են նաև խնդիրներ, որոնք արձանագրվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
Մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հինգ պետական նյարդահոգեբուժական հիվանդանոցներում բժշկական անձնակազմի և հիվանդների հետ ավելի քան 300 հարցազրույցների հիման վրա իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փաստացի կամ ենթադրյալ հոգեբանական հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ պահվում են այդ հաստատություններում առանց իրենց գիտակցված համաձայնության: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, դատարանը կարող է անձին «անմեղսունակ» ճանաչել՝ առանց վերջինիս ներկայության: Չկա որևէ անկախ մեխանիզմ, որը կվերահսկեր, թե արդյոք հոգեսոցիալական հիվանդություններով տառապող անձինք կամայականորեն չեն պահվում նյարդահոգեբուժական հաստատություններում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013թ. ձմեռային և 2014թ. ամառային զորահավաքներից հետո ստացել է 42 դիմում-բողոք ոչ համարժեք բժշկական զննության և նորակոչիկների բժշկական խնամքի վերաբերյալ, ինչի արդյունքում զորակոչվել են լուրջ առողջական խնդիրներ ունեցող որոշ զինծառայողներ: Որոշ դեպքերում, առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չեն ուղարկվել լրացուցիչ զննության, կամ լրացուցիչ զննությունը կրել է ձևական բնույթ: Ակտիվիստներին շարունակում է մտահոգել ոչ մարտական գործողությունների հետևանքով տեղի ունեցող կորուստների հետաքննության խորությունը, թափանցիկությունը և անաչառությունը, որոնք պաշտոնապես արձանագրվում են որպես պատահարներ կամ ինքնասպանության դեպքեր, չնայած նրան, որ առկա են լինում բռնության ապացույցներ:
Human Rights Watch կազմակերպության 2015 թվականի զեկույց. Հայաստան
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: