Human Rights Watch-ը կրկին քննադատում է Հայաստանի իշխանություններին
January 21, 2010 Այլ, Զեկույց«Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրումը», – հայտարարում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում։
«Նախագահական ընտրություններին հետեւած մարտյան իրադարձություններից հետո ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ազատվեց աշխատանքից, սակայն նրանցից որեւէ մեկին մեղադրանք չառաջադրվեց այդ բռնությունների առնչությամբ», – ընդգծում է հեղինակավոր կազմակերպությունն ու հավելում. – «Թեեւ իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննությունն են իրականացրել ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, մինչ օրս ընդամենը չորս ոստիկանի է մեղադրանք ներկայացվել անհամաչափ ուժ կիրառելու համար»։
«Մյուս կողմից, չնայած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը, ընդդիմության շուրջ 17 ներկայացուցիչ, տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ, այսօր էլ շարունակում է ազատազրկված մնալ», – փաստում է Human Rights Watch–ը։
Զեկույցը, մասնավորապես վկայակոչելով «բազմաթիվ ընդդիմադիրների պնդումները», նշում է, որ անցած տարվա ընթացքում շարունակվել են մարդու իրավունքների ոտնահարումները կալանավայրերում։ Օրակարգում է մնում նաեւ 2007-ին ոստիկանության շենքում զոհված Լեւոն Գուլյանի գործը։
«Չնայած 2008-ին դատարանը որոշում կայացրեց Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների շուրջ քննությունը վերսկսելու վերաբերյալ, այդուամենայնիվ, այդ որոշումից ամիսներ անց դատախազությունը կրկին կարճեց գործը՝ պնդելով, թե Գուլյանը փորձել է փախուստի դիմել եւ վայր է ընկել ոստիկանության բաժանմունքի երկրորդ հարկից։ Մինչդեռ, Գուլյանի հարազատները պնդում են, թե նա իրավապահների կողմից բռնությունների է ենթարկվել», – նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։
Զեկույցը անդրադարձել է 2009-ի մայիսին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին՝ նշելով. – «Եվրոպացի դիտորդները հայտարարեցին, թե քվեարկությունը հիմնականում համապատասխանել է եվրոպական չափանիշներին, սակայն նրանք արձանագրեցին նաեւ վստահված անձանց, տեղական դիտորդների եւ լրագրողների նկատմամբ կիրառված սպառնալիքների ու հարձակումների դեպքեր»։
Խոսքի ազատության ոլորոտում կազմակերպությունը առանձնացրել է 2009-ին լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները՝ շեշտելով, որ չնայած միջազգային կառույցների հորդորներին, Հայաստանի իշխանությունները սպառիչ քննության չեն ենթարկել լրագրողների դեմ իրականացված հարձակումներ դեպքերը։
«Արդեն շուրջ յոթ տարի է՝ հեռարձակման արտոնագիր չի ստանում նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը, չնայած դեռեւս 2008 թվականի հունիսին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել անկախ հեռուստաընկերության օգտին», – փաստում է Human Rights Watch-ը։
Հեղինակավոր կազմակերպությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել նաեւ քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։
«Ընդդիմության հանրահավաք անցկացնելու 84 դիմումներից հավանության է արժանացել ընդամենը 28-ը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարական կազմակերպություններից մի քանիսը խոչընդոտների են հանդիպել նաեւ փակ տարածքներում միջոցառումներ կազմակերպելիս, իսկ ընդդիմության ցույցերի մասին իրազեկող երիտասարդները հարձակման են ենթարկվել իրավապահների կողմից», – փաստել է Human Rights Watch-ը։
Լրագրողների եւ ընդդիմադիրների դեմ իրականացված բռնություններին անցած տարի ավելացել են նաեւ իրավապաշտպանների նկատմամբ հարձակումներն ու հետապնդումները։ Human Rights Watch-ը այդպիսի երեք դեպք է հիշատակել այսօր հրապարակված զեկույցում։
Ուսումնասիրության վերջում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ 2008 թվականի մարտյան դեպքերից հետո ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան մասնակիորեն սառեցրել է Հայաստանին տրամադրվող օգնությունը, ԵԽԽՎ-ն չորս բանաձեւ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, իսկ Եվրոպական դատարանը Հայաստանի իշխանություններին մեղավոր է ճանաչել 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաեւ նրանց արդար դատավարության եւ բողոքարկման իրավունքներից զրկելու համար։
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.azatutyun.am/content/article/1934961.html
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: