2003-2013 թթ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների իրականացումը Հայաստանում
July 29, 2015 Զեկույց, ՍեփականԸնտրությունների միջազգային դիտորդական առաքելությունները (ԸՄԴԱ) Հայաստանյան ընտրությունները դիտարկում են 1996 թվականից ի վեր, և այս առաքելությունների աջակցությամբ ընտրական օրենսդրությունը և ընտրությունների կազմակերպումը էականորեն բարելավվել են: Իրականացված ուսումնասիրությունը գնահատել է 2003 թվականից ի վեր միջազգային դիտորդական առաքելությունների՝ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարան-ի և այլ կառույցների հանձնարարականները վերլուծելով նրանց դերը ընտրական բարեփոխումներում և այդ փոփոխությունների ազդեցությունը ապագա ընտրությունների վրա:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերլուծել է 193 հանձնարարականների իրականցումը (ընդհանուր թվով 336՝ ներառյալ տարիների ընթացքում կրկնվողները), որոնք 2003թ.-ի նախագահական ընտրություններից ի վեր ներկայացվել են ՀՀ իշխանություններին: Հանձնարարականների մոտ 53 %-ը (102) նշված տասը տարիների ընթացքում մի քանի անգամ կրկնվել են: Հանձնարարականները բաժանվել են 30 թեմատիկ խմբերի:
2003թ.-ի նախագահական ընտրություններից հետո ԸՄԴԱ-ները ներկայացրել են 73 հանձնարարական, իսկ 2003թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ 84 հանձնարարական՝ հիմնականում կրկնելով նախորդ ընտրություններից հետո արված հանձնարարականները: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացվել է 52 հանձնարարական, իսկ 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո՝ 48: 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացվել է 40 հանձնարարական, որոնց մեծ մասը կրկնվել է 2013թ.-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ընդհանուր թվով 40 հանձնարարական է ներկայացվել:
Հանձնարարականները գնահատվել են չորս հիմնական չափանիշների հիման վրա.
- Կոնկրետություն – վերաբերում է այն հարցին, թե որքանով է կոնկրետ առաջարկված փոփոխությունը – 190 հանձնարարական
- Արդիականություն – վերաբերում է նրան, թե որքանով է հանձնարարականը արտացոլում բացահայտված խախտումները և տեղական դիտորդների կողմից արձանագրված իրավիճակը – 180 հանձնարարական
- Իրականացվածություն – վերաբերում է նրան, թե արդյոք առաջարկված փոփոխությունը ներառվել է օրենսդրության մեջ կամ իրականացվել է որևէ այլ կերպ – 98 հանձնարարական
- Արդյունավետություն – իրականացված հանձնարարականները գնահատվել են ըստ այն չափանիշի, թե որքանով է դրանց իրականացումը արդյունավետ եղել օրենքի հետագա խախտումների կանխարգելման տեսանկյունից – 41 հանձնարարական
Առաջին մի քանի ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարություններում օգտագործված բառապաշարը նկատելիորեն մեղմացել է այն պահից, երբ 2008թ.-ից ԸՄԴԱ-ները միավորեցին իրենց ուժերը և նրանց կողմից ներկայացված հանձնարարականները սկսեցին չարտացոլել ԸՄԴԱ կողմից արձանագրված բոլոր խախտումները: Այն հանգամանքը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներից կազմված համատեղ Միջազգային դիտորդական առաքելության՝ վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ կատարած նախնական համատեղ հայտարարությունը հանրության կողմից հավանության չարժանացավ, վկայում է այն մասին, որ հայ հասարակությունը միջազգային հանրությունից ակնկալում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ ավելի մեծ հետևողականություն՝ ապահովելու, որ ընտրական բարեփոխումները ձևական բնույթ չկրեն, ինչպես նաև ԸՄԴԱ-ները շարունակաբար հետևեն իրենց կողմից ներկայացված հանձնարարականների կատարմանը: 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետք է երաշխքիներ ստեղծվեն համատարած և շարունակական ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ ճնշումների, վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրախախտումների անպատժելիության դեմ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել այն, որ արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու հարցում ամենաէական գործոնը իշխանությունների վճռականությունն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություններին
- Խորությամբ վերլուծել ընտրակեղծիքների սխեմաները, որպեսզի դրանց դեմ պայքարի համար ավելի արդյունավետ հանձնարարականներ ներկայացվեն
- Ջատագովել, որ ընտրություններից հետո հրապարակվեն ընտրողների կողմից ստորագրված ցուցակները
- Հանձնարարականների մշակման փուլում շարունակաբար և սերտ համագործակցել տեղական դիտորդների հետ
- Ջատագովել, որ ԿԸՀ-ն ավելի նախաձեռնող և ակտիվ դեր ստանձնի իրեն ներկայացվող փաստաթղթերի ստուգման գործում:
- Ելնելով ՀՀ-ում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների իրականացման վերլուծության ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատականից՝ կազմել չկատարված կամ արդյունավետորեն չկատարված հանձնարարականների ցուցակ և ՀՀ իշխանությունենրի հետ համատեղ կազմել դրանց իրականացման նպատակով
Առաջարկություններ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին
- Ապահովել ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ընտրությունների վերաբերյալ 2003-2013 թթ ներկայացված հանձնարարականների իրականացումը օրենսդրական մակարդակում,
- Օրենսդրորեն ամրագրել ԿԸՀ պարտավորությունը ստուգելու թեկնածուների կողմից ներկայացվող փաստաթղթերի, այդ թվում քաղաքացիության և բնակության վերաբերյալ տեղեկանքի, հայտարարագրում նշված եկամուտների, նախընտրական ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների հիմքերը
- Վերականգնել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընտրախախտումները և քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունքը
- Օրենսդրորեն հստակ ամրագրել, իրավապահ մարմինների և հատկապես ոստիկանության պարտավորությունները և գործառույթները ընտրության ողջ ընթացքում, այդ թվում քվեարկության օրը ընտրախախտումների կանխարգելման ուղղությամբ
- Ապահովել քվեարկության օրը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում
- Օրենսդրորեն սահմանել ստորագրված ընտրացուցակների հրապարակումը քվեարկությունից հետո երեք օրվա ընթացքում՝ ԿԸՀ կայքի միջոցով
- Ընտրական օրենսգրքում վերականգնել ընտրությունների ընթացքի վերաբերյալ դիտորդների արտահայտած կարծիքների համար նրանց չհետապնդելու դրույթը
- Ընտրական հանձնաժողովների, հատկապես ԸԸՀ և ԿԸՀ պարտականություններում ամրագրել տեղամասային կենտրոնների 50 մետր շառավղից դուրս տեղի ունեցող խախտումները կանխելու գործառույթը
- Վերացնել դիտորդական առաքելություն իրականացնելու համար որակավորման ստուգարք հանձնելու պահանջը, օրենսդրորեն սահմանելով, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունն ինքն է պատասխանատու որակյալ և անաչառ դիտորդների ներգրավման համար,
- Վերացնել մեկ դիտորդի կողմնակալության պատ0առով ողջ դիտորդական կազմակերպությանը որակազրկելու վերաբերյալ դրույթը:
Առաջարկություններ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
- Ապահովել ընտրությունների վարչարարությանը վերաբերող ԸՄԴԱ հանձնարարականների պատշաճ իրականացումը
- Ընտրացուցակներում առանձնացնել քվեարկությունից առնվազն 5 օր առաջ արտերկրում գտնվող քաղաքացիների ցուցակը:
Ամբողջական զեկույցը այստեղ:
Ծրագիրն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան Գործընկերության երկրներում ընտրական հարցերի շուրջ ՇՊ քարոզարշավների ԺԸԵՊ աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Պրոմո-ԼԵՔՍ ասոցացիայի կողմից:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: