Արդար դատաքննության իրավունք

«Անզոր Կարապետյանի գործով դատարանի որոշումը պատճառաբանված չէ». վերաքննիչը հիմնավորումներ է ներկայացրել

Այս դեպքում, սակայն, վերաքննիչ դատարանը դատավարական իրավունքի խախտման առկայությամբ անհնար համարեց նյութական իրավունքի խախտման հարցի քննարկումը և արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր պատճառաբանված որոշում կայացնել, բեկանեց վիճարկվող ակտը:

Continue reading

Leave a comment

ՔԿՀ-ում մահացածի գործով վերաքննիչ բողոքը բավարարվեց

Այսօր՝ 2016 թ. հունվարի 10-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա. Ազարյանի, բավարարեց Անզոր Կարապետյանի մասնակցությամբ 2015 թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Continue reading

Leave a comment

Մահացած զինծառայողի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցադրումներ է ներկայացրել. ՀՀ Կառավարությունը դրանց կպատասխանի մինչև 2017 թ. մարտի 20-ը

arm143452019869ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին:

Continue reading

Leave a comment

«Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն ամբողջությամբ չի կատարվել. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ԵԽ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն

Картинки по запросу ԵԽ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը  2016 թ նոյեմբերի 7-ին ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն է ներկայացրել «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման մասին տեղեկանք։

Continue reading

Leave a comment

Արդար դատաքննություն. Արթուր Սաքունց

Արդար դատաքննություն. Արթուր Սաքունց (սոցիում #միտք)Մարդկության պատմության ընթացքում դատարանի դերում տարբեր մարմիններ են հանդես եկել: Ցեղական առաջնորդները, ավագանիները անհատների և վարքային նորմերի հետ կապված որոշումներ էին կայացնում: Պետական օրգանիզմների ձևավորման ընթացքում դատական իշխանության գործառույթները վերաբաշխվեցին: Միջնադարյան Եվրոպայի դատական մարմինը կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիան էր, որը դատական քննության գործընթացում առաջին անգամ կարևորեց ապացույցների նշանակությունը: Ինստիտուցիոնալ նշանակություն ձեռք բերեց ինքնախոստովանությունը՝ որպես գերագույն ապացույց:

Continue reading

Leave a comment

Արդար դատաքննություն. Արթուր Սաքունց

Continue reading

Leave a comment

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակիորեն

մեսրոպ2016 թ. հուլիսի 27­-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը

Continue reading

Leave a comment

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է

մեսրոպՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է  2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կրկին դատարան են դիմել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմում-բողոքով տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությունն արդյունավետ չի եղել, իրականացվել է բազմաթիվ խատումներով և բացթողումներով, ինչի արդյունքում էլ չեն բացահայտվել Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառները:

Continue reading

Leave a comment

ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Continue reading

Leave a comment

2010 թվականից քննվող մահվան գործով հերթական վերաքննիչ բողոքն է ներկայացվել

2016 թ. մայիսի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հերթական անգամ մերժվեց  ոչ պատշաճ բժշկական օգնության հետևանքով մահացած Արման Անտոնյանի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի կողմից ներկայացված բողոքը:

Continue reading

Leave a comment

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հարցաքննել փորձագետին և նույն օրն էլ կարճել քրեական գործը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունը  մասնակիորեն բավարարվել էր, և ըստ այդմ՝ պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Continue reading

Leave a comment