Անահիտ ՊետրոսյանՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին:

Ա. Պետրոսյանը ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար 2016 թ. հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 1 տարի 6 ամիս ժամկետով (Վերջինս մեղադրվում էր նաև նույն մարզի բնակիչ 5-ամյա Էրիկի մահվան մեջ): Նա այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով:

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էին պահանջել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով նրանք հիմնավորումներ էին ներկայացրել այն մասին, որ 4-ամյա երեխան գտնվել է պետության վերահսկողության ներքո, և տվյալ դեպքում պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

«Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի՝ քրեական օրեսնգրքով արգելված արարք կատարելու հետևանքով տուժող կողմը կրել է նյութական վնաս, որը ենթակա է հատուցման ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի իմաստով:

Ներկայացված պահանջների մի մասի դեմ պատասխանող կողմի առարկությունները դատարանն արդարացի է համարել և որոշել բժշկուհի Անահիտ Պետրոսյանից հօգուտ Հակոբ Հովհաննիսյանի բռնագանձել 890.000 ՀՀ դրամ:

Անահիտ Պետրոսյանը կվճարի նաև բավարարված հայցապահանջի համար վճարման ենթակա 17.800 դրամ պետական տուրքը:

Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը նաև բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ՀՀ Կառավարությունից, «Արմավիր» ԲԿ-ից ու Անահիտ Պետրոսյանից պահանջելով 15.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Հայցը դեռևս վարույթ չի ընդունվել:

24359 (1)2017 թ. հունիսի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:

Դրանով Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը պահանջում են «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:

Քանի որ պատասխանողների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը հայցվոր կողմը դեռևս չէր ստացել, Գ. Միսակյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը խնդրեց տրամադրել  հայցադիմումի պատասխանի պատճենը և ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար:

Դատարանն այդ հիմքով հետաձգեց դատական նիստը և նշանակեց 2017 թ. հուլիսի 28-ին՝ ժամը՝ 11:30-ին:

Հիշեցնենք՝ «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թ. դեկտեմբերի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Եվ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներմամբ ազատվել են պատժի կրումից:

2016 թ. հունիսի 24-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և լրացուցիչ պատիժ նշանակելու մասով գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նաև գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից և  առաջին անգամ նշվել է 1950 թ.-ին:

Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացել է 1992 թ. հունիսի 1-ին՝ ճանաչելով անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում ապրելու երեխայի իրավունքը: Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից  և Պետությունը պետք է ապահովի Երեխաների Կոնվենցիայում սահմանված երեխայի բոլոր իրավունքների իրականացումը:  

Պետությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին է ներկայացնում զեկույցներ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների և այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին։


Մտահոգիչ է մնում հատկապես գյուղական և հեռավոր բնակավայրերում երեխաների որակյալ կրթության իրավունքի հետ կապված խնդիրները՝ անբարեկարգ դպրոցական շենքային և դասարանների պայմանները, անհրաժեշտ որակի և քանակի ուսուցչական կադրերի բացակայությունը:

Երեխաների իրավունքների խախտումների որոշ փաստերով  զբաղվում է նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Այժմ Կազմակերպությունը վարում է ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով երկու և մինչև չորս տարեկան երեխաների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ չորս գործ, որոնք ներկայացված են  ստորև.

images (4)2017 թ. ապրիլի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լիա Միսակյանի մահվան գործի քննության շրջանակում նշանակված էր հերթական դատական նիստը:

Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, որոնց մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը, գործով տուժող երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Գործով մեղադրող Մնացական Շահգալդյանը և Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը չէին ներկայացել դատական նիստին:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ մեղադրողը բացակայում է միջադեպի պատճառով, և վերջինիս բացակայության պայմաններում հետաձգեց դատական նիստն՝ այն նշանակելով 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տուժող կողմի բողոքի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելուց հետո գործը լրացուցիչ պատժի նշանակման մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են  դատավարության կողմերի բացակայության պատճառով:

8c57142d92e0b39af4dbdd66d8af83dcԱվելի քան մեկ ամիս առաջ Սպիտակ քաղաքի բնակիչ Բ. Սարգսյանի ահազանգի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի անբարեկարգ վիճակի և ջեռուցման հարցով:

Ինչպես նշել ենք դրա վերաբերյալ մեր նախորդ հրապարակմամբ, Բ. Սարգսյանը Կազմակերպություն ներկայացրած իր դիմումում հայտնել էր, որ դպրոցի անբարեկարգ վիճակը և թիթեղյա վառարաններով դիզելային վառելիքով ջեռուցում իրականացնելը, առավել ևս, որ այն չի ապահովում անհրաժեշտ ջերմաստիճան, վտանգում է աշակերտների առողջությունը:

e1b64900b10cc566b9a54fa5e2d27e3e

Քաղաքացու ահազանգով խնդրին անդրադարձել է նաև hraparak.am լրատվական կայքը, որում հրապարակվել էին նշված խնդիրները փաստող լուսանկարներ:

Չնայած դրան՝ և լրատվամիջոցի հետ զրույցում, և ՀՀ Կրթության և գիտության նախարարության պահանջով Արագածոտնի մարզպետարան ներկայացրած գրավոր բացատրությամբ դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը հերքել է Բ. Սարգսյանի հայտնած տեղեկատվությունը: Նա նշել է, որ Բ. Սարգսյանը դպրոցում մեկ անգամ է եղել միայն և պնդել, որ այդ այցի արդյունքում նման եզրահանգումներ չէր կարող անել: Դպրոցի տնօրենը չի հերքել, սակայն, որ դասասենյակների հատակը բետոնապատ է, առաստաղն էլ քայքայված, վերջինը պատճառաբանել է տարիներ առաջ քամու հետևանքով տանիքի վնասմամբ:

Չի հերքել նաև Բ. Սարգսյանի պնդումները՝ դիզվառելիքով ջեռուցման վերաբերյալ՝ նշելով, որ այլ տարբերակ չկա, սակայն հավաստիացրել է, որ չնայած դպրոցի տարածքն ամբողջությամբ հնարավոր չէ ջեռուցել, այնուամենայնիվ դասասենյակները ջեռուցվում են նորմայի սահմաններում:

dedb235af908a4540d3816b9f5d71c1b

Տնօրենը հավելել է, որ դպրոցում պարբերաբար վերանորոգման աշխատանքներ կատարվել են, իսկ իր աշխատասենյակը վերանորոգել է սեփական միջոցներով:

Ա. Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ Բ. Սարգսյանի «մեղադրանքները համարել է անհիմն զրպարտանք», միաժամանակ Արագածոտնի մարզպետից խնդրել միջոցներ ձեռնարկել դպրոցի վերանորոգման և ջեռուցման խնդիրները լուծելու համար:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատասխան նամակում նշվել էր, որ Բ. Սարգսյանը նախկինում ևս նույն հարցով դիմել է Նախարարություն, սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիրը շարունակում է չլուծված մնալ:

Լուսանկարները՝ hraparak.am-ի

Հետազոտությունը հնարավորություն է տվել տեղեկատվություն հավաքագրել  երեխաների տնտեսական ակտիվության, սոցիալական կարգավիճակի, կենսապայմանների, զբաղվածության, աշխատանքային գործունեության բնույթի, նրանց աշխատանքի, աշխատանքային պայմանների, գործունեության ոլորտների, զբաղմունքների շրջանակի, տնային տնտեսություններում երեխաների զբաղվածության, աշխատանք-կրթություն, աշխատանք-առողջություն փոխազդեցության վերաբերյալ: Հետազոտության շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանում առաջին անգամ վիճակագրորեն չափելի դարձնել երեխայի արգելված համարվող աշխատանքն իր բնութագրիչներով, գնահատել վնասակար աշխատանքներում երեխաների ներգրավվածությունը՝ Աշխատանքի վիճակագիրների 18-րդ միջազգային համաժողովի կողմից ընդունված «Երեխայի արգելված աշխատանքի վիճակագրության վերաբերյալ» բանաձևերի դրույթներին, երաշխավորություններին համապատասխան:

Զեկույցն ամբողջությամբ այստեղ

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2016 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, քննության առնվեց քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, գործով տուժող 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձոի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Նախագահող դատավոր Մ. Մելքոնյանը հայտնեց, որ գործով դատախազը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ տեղափոխվել է այլ աշխատանքի, և դեռևս պարզ չէ, թե ով է այս գործով պաշտպանելու մեղադրանքը: Այդպիսով՝ դատարանը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման համապատասխանաբար՝ 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել էր ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից:  Հետագայում ՀՀ Վճռաբեկ դատարանը, մասնակի՝ լրացուցիչ պատժի մասով, բավարարելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վճռաբեկ բողոքը, բեկանել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերը՝ գործն այդ մասով ուղարկելով նոր քննության:

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2016 թ. ապրիլի 16-ին հերթական անգամ անտրամաբանական կերպով կարճվեց՝ չնայած նրան, որ հենց նույն օրը քննիչի որոշմամբ բավարարվել էր տուժող կողմի միջնորդությունը՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին հարցաքննելու վերաբերյալ:

Ավելին՝ քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ փորձագետին հարցաքննելու մասին միջնորդությունը որևէ կերպ հիշատակված չէ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից  քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերադասության կարգով բողոքարկելուց հետո, որով վերջինս դիրքորոշում էր հայտնել կյանքի իրավունքի խախտման շուրջ միակողմանի և ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին, 2016 թ. հունիսի 9-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Գ. Բաղդասարյանը, իր որոշմամբ՝ պնդելով, որ գործի քննության շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա «Արաբկիր» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների աշխատակիցների գործողություններում հանցակազմ չկա, անհիմն լինելու պատճաբանությամբ մերժել է բողոքը:

Տուժող կողմը դատախազի վերոնշյալ որոշումը բողոքարկել է դատական կարգով:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմում-բողոքով տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությունն արդյունավետ չի եղել, իրականացվել է բազմաթիվ խատումներով և բացթողումներով, ինչի արդյունքում էլ չեն բացահայտվել Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառները:

Հիշեցնենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ուշ կարճվել էր: Քրեական գործը կարճելու մասին որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Ա. Զալյանի և Ա. Չատինյանի կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչից հետո գործը կրկին ուղարկվել էր նախաքննության և 2016 թ. ապրիլի 16-ին կրկին կարճվել:

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb

Այսօր՝ 2016 թ. հունիսի 24-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի վճռով մասնակիորեն բավարարվեց 2013 թ. հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից  ներկայացված վճռաբեկ բողոքը:

Նշենք, որ վճռաբեկ բողոքով պահանջվել էր բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թ. դեկտեմբերի 22-ի դատական ակտը, փոփոխել Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ համապատասխանաբար երեք տարի և երկու տարի ժամկետով:

Բողոքը բավարարվել է միայն վերջին մասով. Վճռաբեկ դատարանի որոշմամբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լրացուցիչ պատիժ նշանակելու մասով կիրականացնի նոր քննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունը  մասնակիորեն բավարարվել էր, և ըստ այդմ՝ պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ, ի պաշտպանություն Արաբկիր ԲԿ բուժանձնակազմի, որպես Էլեն Փարսադանյանի մահվան պատճառ նշվել էր ի ծնե հիվանդությունը: Տուժող կողմն իր անհամաձայնությունն էր հայտնել՝ միջնորդությամբ պահանջելով հարցաքննել լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին, ինչպես նաև՝ իրականացնել քննչական գործողություններ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքների բերումով ավելի վաղ չի բացահայտվել երեխայի մոտ առկա ի ծնե հիվանդությունը, ինչի մասին հիշատակվում է դատաբժշկական փորձաքննության մեջ: Միջնորդությունը բավարարվել էր միայն առաջին մասով:

Հենց նույն օրը՝ 2016 թ. ապրիլի 16-ին, երբ կայացվել էր փորձագետին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարելու մասին որոշումը, մի շարք խախտումներով աչքի ընկած այս քրեկան գործի վարույթը կրկին կարճվել է: Հատկանշական է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ խոսք անգամ չկա փորձագետին հարցաքննելու վերաբերյալ: Տուժող կողմը հիշյալ որոշումն ստացել է այն կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց՝ 2016 թ. մայիսի 26-ին:

Նշենք, որ ավելի վաղ նույն դեպքի առթիվ 2014 թ. փետրվարի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված  դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո տուժող կողմը հայտնել էր իր անհամաձայնությունը եզրակացության հետ և նշել, որ դրա վերաբերյալ իր դիրքորոշումները գրավոր ձևով կհայտնի ավելի ուշ: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարույթն իրականացնող մարմինը նույն օրը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ զրկելով տուժող կողմին՝ դատաբժշկական փորձաքննությանն իր անհամաձայնությունը գրավոր միջնորդությամբ ներկայացնելու հնարավորությունից:

Վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, որի արդյունքում դատարանը, արձանագրելով տուժող կողմի իրավունքների և ազատությունների խախտումները, որոշում էր կայացրել գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից  2016 թ. ապրիլի 16-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով: ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն ներկայացված բողոքով տուժող կողմը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրականացվել է միակողմանի քննություն, միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու երեխայի մոտ ի ծնե հիվանդության առկայության հանգամանքները, որով պատճառաբանվում է վերջինիս մահը:

Իրականացված դատաբժշկական փորձաքննությունները, ունենալով բազմաթիվ թերություններ, չեն բացահայտել մահվան բուն պատճառը:

Անհասկանալի է նաև փորձագետին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների միջև կապը, առավել ևս, որ վերջին որոշման մեջ հիշյալ միջնորդությունը որևէ կերպ հիշատակված չէ:

4636331394532519Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի իրավունքների պաշտպանությամբ: Տարիներ շարունակ քննվող այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքերի և ազատությունների խախտման:

Խախտումներից, թերևս, վերջինն այն էր, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո տուժող կողմն անհամաձայնություն էր հայտնել և նշել, որ դրա վերաբերյալ գրավոր միջնորդություն կներկայացնի: Չնայած դրան՝ քննիչը նույն օրը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ տուժող կողմին զրկելով փորձաքննության վերաբերյալ իր անհամաձայնությունը գրավոր միջնորդությամբ հայտնելու հնարավորությունից:

Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննիչի նման քայլի արդյունքում խախտվել են տուժողի իրավունքները և ազատությունները, որոշում է կայացրել պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումները և գործն ուղարկել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում տուժող կողմի ներկայացրած միջնորդության հիման վրա նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, ի պաշտպանություն Արաբկիր ԲԿ բժշկական անձնակազմի, նշվել է, որ Է. Փարսադանյանի մահվան պատճառը ի ծնե հիվանդությունն է եղել: Նշված եզրակացության հետ ևս տուժող կողմը համաձայն չլինելով՝ միջնորդությամբ պահանջել էր հարցաքննել լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին, ինչպես նաև՝ իրականացնել քննչական գործողություններ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքների բերումով ավելի վաղ չի բացահայտվել երեխայի մոտ առկա ի ծնե հիվանդությունը, ինչի մասին հիշատակվում է դատաբժշկական փորձաքննության մեջ:

Միջնորդությունը բավարարվել է միայն առաջին մասով:

2016 թ. ապրիլի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Վահե Խալաթյանի, կայացավ Արմավիր ԲԿ բժշկուհի Ա. Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Վերջինիս մեղադրանք է  առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Հիշեցնենք, որ Դատարանի որոշմամբ ամբաստանյալ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ երկու քրեական գործերը քննվում են մեկ վարույթում:

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդների շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը:

Այս դատական նիստին հետազոտվեցին գործում առկա ապացույցները, հարցաքննվեց ամբաստանյալ Ա. Պետրոսյանը, որն իր ցուցմունքով ևս չնդունեց իր մեղքը, նշեց որ իր կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները և գործողությունները: Ա. Պետրոսյանը երեխաներին այդ օրը հիվանդանոց ընդունելու և վերջիններիս նշանակված բուժումները վերարտադրելուց հետո փորձում էր դատարանին և կողմերին բժշկական տերմիններով ներկայացնել շոկի տեսակները՝ նշելով որ Կ. Հովհաննիսյանի մոտ շոկ չի եղել, և վերակենդանացման բաժանմունք տանելու անհրաժեշտություն չի եղել: Ա. Պետրոսյանին իր ցուցմունքի վերաբերյալ հարցեր կուղղվեն մյուս դատական նիստի ժամանակ:

Քանի որ հետազոտված էին բոլոր ապացույցները, Դատարանը քննարկեց Ա. Պետրոսյանի փաստաբանի կողմից դեռևս առաջին դատական նիստի ժամանակ ներկայացված և քննությունը հետաձգված միջնորդությունը, և որոշեց դատարան հրավիրել ևս երեք վկաների:

Դատախազ Գ. Ալոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց  2016 թ. մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին:

Հաջորդ դատական նիստին կողմերը հարցեր կուղղեն ամբաստանյալ Ա. Պետրոսյանին, ապա կլսեն դատարան հրավիրված վկաներին:

Տես նաև՝ hcav.am

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930