Երեխաների իրավունքներ
Վանաձորի Օրրան կենտրոնի սաները ծանոթացան երեխաների իրավունքների հետ
Լիա Միսակյանի գործով շարունակվում է փորձագետների հարցաքննությունը
2014 թ. հունիսի17-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, որի ընթացքում շարունակվեց փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Սույն դատական նիստն անցկացվեց տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայությամբ՝ վերջինիս արտերկրում գտնվելու պատճառով:
Լիա Միսակյանի գործով շարունակվում է փորձագետի հարցաքննությունը
2014 թ. հունիսի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը, որի ընթացքում շարունակվեց ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանի կողմից փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը:
Մահացած երեխայի հայրը՝ բժիշկներին․ «Մի բան արած լինեիք, դատարան չէի գա»
2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործովմեղադրյալներ, Արաբկիր բժշկական կենտրոնի բժշկուհիներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի կարծիքով՝ իրենց մեղադրում են միայն այն հիմնավորմամբ, որ երիտասարդ բժիշկներ են: «Բայց որ երիտասարդ լրագրողները մեր մասին գրում են, նրանց գրածները կասկածի տակ չի դրվում»,- այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Զարինե Այվազյանը։
Լիա Միսակյանի գործով փորձագետը նոր բացահայտումներ է կատարում
2014 թ. մայիսի 31-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ փորձագիտական եզրակացության կայացման համար հիմք հանդիսացածգրականության ցանկը նշված չլինելու պատճառով:
Երեխայի մահվան գործով փորձագետի հարցաքննությունն անցավ շիկացած մթնոլորտում
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չավարտվեց անփութության համար մեղադրվող «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի վերաբերյալ քրեական գործով հրավիրված փորձագետ, բժշկագիտության թեկնածու, դոցենտ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Նա հունիսի 5-ին երրորդ անգամ կհրավիրվի դատարան: Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան համար առկա են փորձագիտական եզրակացություններ: Նախորդ նիստին պաշտպանական կողմից Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը խնդրել էր փորձագետին դատարան գալ այն գրականությամբ, որից օգտվել էին:
Փորձագետը բացառում է երեխայի կայծակնային մահվան վարկածը
Փորձագետ Գագիկ Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ մինչ դատարան գալը համբուրել է իր վեց ամսեկան թոռանը, եկել, որ ամեն բան ասի, ներկայացնի իրենց եզրակացությունը: Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու մանկաբույժների` Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի նկատմամբ:
Լիա Միսակյանի գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը
2014 թ. մայիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ապացույցների հետազոտումը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց գործով դատակոչված վկա, «Դատաբժշկական, գիտա-գործնական կենտրոնի» փորձագետ Գագիկ Հարությունյանը:
Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Լիա Միսակյանի գործով ավարտվեց դատակոչված վկաների հարցաքննությունը
2-ամյա աղջիկն արդեն մահացել էր, իսկ նրա անալիզները դեռ լոգարանում էին
Հունվարի 2-ին հիվանդանոցում մահացած 2-ամյա Լիայից բուժքույրները ոչ մի անալիզ չեն վերցրել, բուժքույր Արմինեն սուտ ցուցմունքներ է տվել դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը՝ անդրադառնալով այսօր՝ ապրիլի 30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի բուժքույր Արմինե Կարապետյանի այսօրվա հարցաքննությանը:
Լիա Միսակյանի մահվան դեպքով հարուցված գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը
2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց դատակոչված վկա, «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսաննա Իսպիրյանը: