Ընտրական իրավունք

Արթուր Սաքունցը ընտրակեղծարար ուսուցչի մասին. «Ովքե՞ր են այդ 600 հազար դրամ տուգանքի երաշխավորները»

Արթուր Սաքունցը ընտրակեղծարար ուսուցչի մասին. «Ովքե՞ր են այդ 600 հազար դրամ տուգանքի երաշխավորները»«Ուսուցիչը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ համաձայնել է 600 հազար տուգանքի»,- Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա` դա նշանակում է, որ նա երաշխիքներ ունի այդ գումարը վճարելու. «Իր աշխատավարձո՞վ է վճարելու, թե՞ պարտք է վերցնելու, կամ վարկ, ովքե՞ր են այդ երաշխավորները, որ ասել են` խիղճդ հանգիստ համաձայնվի` մենք այդ 600 հազարը կփոխհատուցենք: Պետք է նախաքննության մարմիններն այդ հարցերին պատշաճ կերպով հետեւեին»,-նշեց պարոն Սաքունցը` ավելացնելով, որ ինքը հիմնավոր կասկած ունի պնդելու, որ երաշխիք տվողները հենց միաժամանակ հանդիսանալու են այդ դրամական տուգանքը վճարելու երաշխավորները:

Continue reading

Leave a comment

Նախագահի աշխատակազմի ղեկավար, Պաշտպանության նախարար, ԿԳ նախարար, նրանց ո՞վ է պատասխանատվության ենթարկելու. Արթուր Սաքունց

Մենք արձանագրում ենք, որ հանրաքվեի խախտումների վերաբերյալ իշխանության մարմինների կողմից համապատասխան ջանք ու գործողություն չի տարվում: Չի նկատվում նաև դրանք հետագայում կանխելու պատրաստակամություն: Այս անգործության մեջ գտնվելով` իրենք դրսևորում են պաշտպանողական պահվածք: Սկսում են հարցը տեղափոխել ձևական այնպիսի դաշտ, որով ուղղակի փորձ է արվում սքողել առկա խայտառակությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արձագանքներին:

Continue reading

Leave a comment

Հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները

yntrutyunԻնչպես հայտնի է, Ազգային ժողովը գալիք ամիսների ընթացքում պետք է քննարկի և ընդունի նոր Ընտրական oրենսգիրքը, որն էականորեն տարբերվելու է գործող օրենսգրքից: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական ցուցակներում կան երկրից բացակայող և մահացած հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչն այդ անձանց փոխարեն քվեարկելու մեծ ռիսկեր է բացում, ինչպես նաև այն, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ արձանագրվեցին կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքեր, ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ կարևորում են կրկնաքվեարկությունների դեմ պայքարի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առավել արդյունավետ մեխանիզմ մենք համարում ենք ընտրողների ստորագրություններով (քվեարկությանը մասնակցած անձանց) ցուցակների հրապարակումը, որի շնորհիվ բավականին դյուրին կլինի բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտումը:

Continue reading

Leave a comment

«Քաղաքացի դիտորդ». Հանրաքվեն չի կարելի համարել կայացած և լեգիտիմ

«Մեդիա կենտրոն», փետրվարի 10, 2016թ.: Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն ուղեկցվեց շատ կոպիտ խախտումներով: Հանրաքվեն խախտումներով, լցոնումների մեծ ծավալով, վարչական ռեսուրսի չարաշահումով որևէ կերպ չի կարելի համարել կայացած և լեգիտիմ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 10-ին կայացած ասուլիսին հայտարարեցին «Քաղաքացի-դիտորդ» նաաձեռնության անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր հանրաքվեի օրը դիտորդական առաքելություն էին իրականացրել մոտ 520 ընտրատեղամասերում:

Continue reading

Leave a comment

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցը սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին

Continue reading

Leave a comment

Զեկույցը լուրջ խնդրի առաջ է դրել ՀՀ իշխանությանը

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ևս մեկ անգամ ամրապնդեց այն գնահատականները, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շեշտը դնում է Ընտրական նոր օրենսգրքի ընդունման վրա՝ փաստելով, որ իր նախկին առաջարկությունները չեն ընդունվել:

Continue reading

Leave a comment

Սահմանադրական հանրաքվե 6 դեկտեմբերի 2015 թ. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույց

ODIHR-OSCEՀայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա, 2015թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ) Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցը՝ պարտադրված սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացի վերաբերյալ

sahmanadrakan-zekuyc-22-01

Սույն զեկույցում ի մի են բերված սահմանադրության փոփոխությունների ողջ գործընթացի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները և հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումները:

Continue reading

Leave a comment

Քննիչի թյուրիմացությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, նաև Կազմակերպության կողմից որպես դիտորդ ներգրավված Ս. Սողոմոնյանը այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 տեղամաս՝ քվեարկություն կատարելու նպատակով, միևնույն ժամանակ, քանի որ տվյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձ չի եղել, Ս. Սողոմոնյանը քվեարկությանը զուգահեռ նաև դիտարկել է տվյալ տեղամասում քվեարկության գործընթացը:
Ընտրողների ցուցակում իր անվան դիմաց համապատասխան տվյալները լրացնելու ժամանակ վերջինս նկատել է, որ իր ընտանիքի անդամների անվան դիմաց կա նշում, որ վերջիններս արդեն մասնակցել են հանրաքվեին, սակայն Ս. Սողոմոնյանը, վստահ լինելով, որ նրանք չեն քվեարկել, այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմենուհի Կյուրեղյանին՝ պահանջելով համապատասխան արձանագրություն կազմել՝ պարզելու ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից կատարված քվեարկության հանգամանքը:

Continue reading

Leave a comment

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն արատավորվել է ընտրակեղծիքների մասին պնդումներով

Подсчет голосов на армянском референдуме. (Фото: агентство Photolure)Քաղաքական ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, իսկ միջազգային դիտորդները կոչ են անում՝ հետաքննել համատարած խախտումների վերաբերյալ հաղորդումները:

Continue reading

Leave a comment

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

999921 դեկտեմբերի, 2015

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն լիովին պաշտպանում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ 2015թ. դեկտեմբերի 9-ի հայտարարությունը 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

«Այդ դեպքում կլինի պատերազմ, այլ մեթոդներով կկեղծեն». Ա. Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիտարկումներ է անում, թե ինչպիսի դժվարությունների միջով են անցնում դիտորդները, երբ չկա քաղաքական կամք՝ ընտրակեղծիքներից զերծ պահելու համար հանրաքվեն:

Continue reading

Leave a comment