Ընտրական իրավունք
Ստեփան Գրիգորյանը դեռ կարող է անդամագրվել ԺՈՒԿ-ին
Քարոզարշավի առաջին օրը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) համամասնական ցուցակի երրորդ և հինգերորդ համարները՝ Աղասի Արշակյանն ու Ստեփան Գրիգորյանը Վանաձորում էին: Նրանք Հելսինկյան Քաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամների հետ քննարկեցին Հայաստանում քաղաքական գործընթացները, ներկայացրեցին իրենց կուսակցության գաղափարներն ու առաջիկա ընտրություններից սպասումները:
Հեռուստատեսության և տպագիր մամուլի նախընտրական քարոզչության մոնիտորինգ
Մարտի 24-ին Վանաձորում կայացավ «Հեռուստատեսության և տպագիր մամուլի նախընտրական քարոզչության մոնիտորինգ» սեմինարը: Սեմինարին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նորընտիր 16 կամավորները: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կամավորներին սովորեցրեց հեռուստաեթերի և տպագիր մամուլի մոնիտորինգի իրականացման մեթոդները ու մեխանիզմները:
Խոսքի ազատությունը նախընտրական Վանաձորում
Նախընտրական քարոզչության մոնիթորինգ
Մարտի 18-ին Վանաձորում կայացավ «Նախընտրական քարոզչության մոնիտորինգ» դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 16 նորընտիր կամավորները:
Սեմինար «Լրատվամիջոցները, օրենսդրությունը և ընտրությունը» թեմայով
2006թ- ի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Լրատվամիջոցները, օրենսդրությունը և ընտրությունը» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ, և Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցությամբ: Սեմինարի ընթացքում ներկայացվեց 2003թ-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2005թ-ի հանրաքվեի լուսաբանման դասերը: