Հավաքների և միավորումների ազատություն

Ցուցարար Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել. վերաքննիչը բավարարեց բողոքը

Դատարանը մերժեց Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը և բավարարել Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցը՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով Տ. Սիրադեղյանի անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքները խախտելու տեսանկյունից:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Նաիրա Բադալյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարույթը

Սրա առնչությամբ դատարանն անհրաժեշտ համարեց պարզել նաև հայցվոր կողմի դիրքորոշումը, ապա նշեց, որ դատարանը կարող է իր դիրքորոշումն արտահայտել նաև վերջնական դատական ակտով, և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության:

Continue reading

Leave a comment

Չնայած ոստիկանության ներկայացուցչի առարկությանը՝ «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով ևս երեք վկա կհարցաքննվի

susanna_Simonyan_2Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը պնդեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը՝ հավաքի ևս երեք մասնակցի հարցաքննելու վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչը առարկեց դրա դեմ, սակայն դատարանն անհրաժեշտ համարեց որպես վկա ներգրավել նաև վերոնշյալ անձանց:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Հասմիկ Էվոյանի ներկայացուցիչը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության գործողությունները

Ավելի վաղ Հ. Էվոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հակընդդեմ հայց էր ներկայացրել, որը դատարանը վարույթ է ընդունել:

Continue reading

Leave a comment

Անձն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու, իր ազատության իրավունքը պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում անօրինականության դեմ ընդդիմանալու

 timthumb

Անձն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու, իր ազատության իրավունքը պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում անօրինականության դեմ ընդդիմանալու:

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2013 թ. հոկտեմբերի 31-ին, Շանթ Հարությունյանը նստացույց սկսեց Երևանի «Ազատության» հրապարակում, իսկ նոյեմբերի 5-ին ձեռնարկեց «Դիմակների երթ», որը նվիրված էր Գայ Ֆոքսի միջազգային օրվան:

Continue reading

Leave a comment

ՍԴ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները պետք է հաշվի առնվեն օրենսդրական հետագա բարեփոխումների շրջանակներում. Սահմանադրական դատարանի իրավական գնահատականները՝ Վարուժան Ավետիսյանի դիմումի առնչությամբ

Վարուժան ԱվետիսյանՄենք արդեն տեղեկացրել ենք, որ 2016թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ՝ Վարուժան Ավետիսյանի դիմումի քննության արդյունքում  ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի վերոնշյալ հոդվածը ճանաչեց սահմանադրական:

Continue reading

Leave a comment

Ոստիկանությունը հայց է ներկայացրել Մաշտոցի պողոտայի խաղաղ ցույցի ևս մեկ մասնակցի դեմ

Картинки по запросу Կանանց ճակատ2016 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա.Թովմասյանի, կայացավ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտի 23-ի հավաքի մասնակիցներից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Ոստիկանությունը պահանջել է Հ. Էվոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Continue reading

Leave a comment

Նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Խուդոյանների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից  հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Continue reading

Leave a comment

Դատապարտում ենք ոստիկանության հրապարակային և ցուցադրական բռնությունները քաղաքացիների նկատմամբ

Դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինությունները և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետը և նրա տեղակալները, ինչպես նաև Երևանի ոստիկանապետը պետք է անհապաղ հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

Continue reading

Leave a comment

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Դավիթ Սելիմյանի գործով դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Continue reading

Leave a comment

Տարոն Սիրադեղյանի գործով դատաքննությունն ավարտված է

Dat52015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Սույն գործով նախորդ դատական նիստին դատաքննությունն ավարտվել էր, և դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին՝ հետաձգելով դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Խուդոյանների գործով Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի ՀՀ Վճռաբեկ դատարան

2015թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Աբովյանի, հրապարակվեց 2013թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրից  ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից հեռացված ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը:

Continue reading

Leave a comment