Հավաքների և միավորումների ազատություն
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇԱԽՄԱՏ ՉԻ ԽԱՂՈՒՄ»
Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր կապել էին իրենց բերանները վզկապներով` ի նշան բողոքի:«Ազատությունը քեզ համար, Հայաստան», «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Տիգրան Թորոսյանին եւ էն մյուսներին», «Մահ կամ ազատություն». այս եւ այլ ցուցապաստառներով մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ազատություն» ռադիոկայանի ունկնդիրներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին Ազգային ժողովի շենք: