Հավաքների և միավորումների ազատություն
Ցուցարար Վ. Պետրոսյանի ներակայացուցիչը պահանջում է կարճել գործի վարույթը
Տ. Սիրադեղյանը գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է միայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված իրավախախտմանը, իսկ դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկել միայն համապատասխան արձանագրության առկայության դեպքում:
Ցուցարար Ն. Բադալյանը պատասխանատվության չի ենթարկվի. Ոստիկանության հայցը մերժվեց
2017 թ. մայիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, հրապարակվեց ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վճիռը:
Ոստիկանների գործողություններից տուժած, «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Մ. Կիրակոսյանի բողոքը մերժվեց
«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննության շրջանակում կայացավ հերթական դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատարանի որոշումը:
«Ապրի Սպիտակի քաղաքապետարանը, գոնե ներհամայնքային բանուկ ճանապարհների փոսերը ասֆալտալցում է»
Ապրի Սպիտակի քաղաքապետարանը, գոնե ներհամայնքային բանուկ ճանապարհների փոսերը ասֆալտալցում է:
Դատախազը չէր ներկայացել «Էլեկտրիկ Երևանի» մասնակցի բողոքի քննությանը
2017 թ. ապրիլի 7-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննությունը:
Դատավորը վատառողջ էր. ցուցարարի գործով նիստը չկայացավ
2017 թ. մարտի 27-ին ՀՀ Վարչական դատարանում նշանակված էր 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը, որով Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Ցուցարար Հասմիկ Էվոյանի կողմից հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրություն չկա
Նյութերի նախապատրաստման ընթացքում կազմված արձանագրության մեջ իրավախախտման էության հատվածում նշված է միայն ոստիկանի պահանջը չկատարելու արարքը, հետևաբար՝ բացակայում է հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու արարքի վերաբերյալ կազմված արձանագրությունը, որպիսի պայմաններում գործի վարույթը մասնակի ենթակա է կարճման:
Թքելը վիրավորական արտահայտություն չի պարունակում. Ոստիկանության հայցն անհիմն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ՝ վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ՀՀ Ոստիկանության հայցի և ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Սուսաննա Սիմոնյանի հակընդդեմ հայցի քննությունը:
«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա 2015 թ. հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող հավաքի մասնակից Միքայել Կիրակոսյանի գործով բողոքի քննությունը:
Ցուցարար Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել. վերաքննիչը բավարարեց բողոքը
Ցուցարար Նաիրա Բադալյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարույթը
Սրա առնչությամբ դատարանն անհրաժեշտ համարեց պարզել նաև հայցվոր կողմի դիրքորոշումը, ապա նշեց, որ դատարանը կարող է իր դիրքորոշումն արտահայտել նաև վերջնական դատական ակտով, և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության:
Չնայած ոստիկանության ներկայացուցչի առարկությանը՝ «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով ևս երեք վկա կհարցաքննվի
Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը պնդեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը՝ հավաքի ևս երեք մասնակցի հարցաքննելու վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչը առարկեց դրա դեմ, սակայն դատարանն անհրաժեշտ համարեց որպես վկա ներգրավել նաև վերոնշյալ անձանց: