HCA_8237Զեկույցում, որը պատրաստվել է 2011 թ., ներկայացվում է Հայաստանի Հանրապետության նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, բացի Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից, 2009 թ. հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքները:

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում մարդու իրավունքների մոնիթորինգ կազմակերպության կողմից իրականացվել էր 2007 թ., որի արդյունքում վերհանված խնդիրների հիման վրա ձեռնարկվել էր Հայաստանի Հանրապետության բոլոր նյարդահոգեբուժական բուժհաստատությունների մոնիթորինգը:

Նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի իրականացման համար նախապես ստացվել է ՀՀ առողջապահության նախարարի թույլտվությունը:

Սույն զեկույցը հասցեագրվում է.

  • ՀՀ առողջապահության նախարարությանը
  • «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ին
  • ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին
  • ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին
  • ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին
  • «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին:

Զեկույցը հանրայնացվել է «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար» զեկույցի հետ համատեղ՝ 2014 թ. սեպտեմբերի 26-ին:

Զեկույց

HCA_6309Հայաստանի Հանրապետությունում գործում են միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններ, որտեղ սահմանափակ ազատության մեջ են ապրում շուրջ 1200 տարեցներ՝ այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Նման տիպի հաստատությունները որպես կանոն դժվար են ենթարկվում հասարակական վերահսկողությանը և մարդու իրավունքների պարբերական մշտադիտարկումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում:

Ելնելով վերոգրյալից, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների վիճակը բացահայտելու նպատակով սկսել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների տների մշտադիտարկումը:

Մշտադիտարկումը մեկնարկել է Վանաձորի տարեցների տնից:

Վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանը զրկվել է հաշմանդամության թոշակից

Վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանը շուրջ երեք ամիս է՝ չի ստանում մանկուց իրեն հասանելիք 18.000 դրամ հաշմանդամության թոշակը:

Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նիստում հաշմանդամ չի ճանաչել ԿՆՍ օրգանական ախտահարում՝ էպիլեպտիկ նոպաներով, մտավոր զարգացման հապաղումով տառապող երեխային:

«10 տարի էր՝ երեխաս մանկուց հաշմանդամության թոշակ էր ստանում, բացի վերոնշյալ հիվանդությունները, ունի նաեւ էնցիպատիա, ձախ աչքի շլություն, կարճատեսություն»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է Շահենի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Նա ասում է, որ դեռ վերջին 10 տարում երեխան միշտ էլ հաշմանդամ էր ճանաչվում, բայց, չգիտես ինչու, հրաշքով «լավացել» է:

«Այնպես չէ, որ իմ երեխան առողջ է, իսկ ես պնդում եմ, որ նա խնդիրներ ունի, կամ ուզում եմ, որ հաշմանդամ լինի, ոչ մի մայր դա չի ցանկանա: Ես շատ հանգիստ կլինեի, եթե իմանայի, որ իմ բալիկը իրոք առողջ է, բայց դա այդպես չէ, թե ինչու որոշեցին, որ առողջ է, չեմ հասկանում, մի քանի հարց տվեցին, պատասխանեց, որոշեցին, որ ամեն ինչ նորմալ է, կարող են զրկել թոշակից: Երեւի փող էին ուզում հաշմանդամ ճանաչելու համար, էն էլ տեսան՝ չեմ տալիս, դրա համար էլ զրկեցին: Կամ էլ բանակ գնալու ժամանակն է մոտենում»,- ասում է երեխայի մայրը: Նրա խոսքերով՝ երեխան պարբերաբար ցնցումներ է ունենում, չի կարողանում հիշել սովորած դասը, արագորեն մոռանում է այն, հավասարակշռության պահպանման հետ կապված էլ խնդիրներ ունի: Շահենի մոտ հիվանդագին երեւույթները նկատվել են ծնվելու հենց հաջորդ օրը, երբ նորածինը ամբողջովին կապտել է եւ սկսվել են ցնցումները: Նվարդ Ավագյանը հիշում է անցյալը՝ նկատելով, որ մասնագետները փաստել են՝ ծնվելիս սեղմել են երեխայի գլուխը՝ վնասելով համապատասխան հատվածներ:

«2003 թվականից հաշվառված է նաեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, այնտեղից արդեն քանի տարի անվճար ստանում էինք կարբամազեպին դեղը, որի օգնությամբ ցնցումների հաճախականությունը նվազում է, ասել են, որ ողջ կյանքում պիտի ընդունի դեղը, բայց հաշմանդամությունից զրկելու արդյունքում արդեն նյարդաբանական դիսպանսերում էլ շղթայաձեւ կզրկեն դեղորայքից, ինչը ստիպված պիտի լինենք դեղատնից գնել, գնելու հնարավորություն էլ չունենք»,- անհանգստանում է Նվարդ Ավագյանը: Նա մտադիր է բողոքարկել ԲՍՓ հանձնաժողովի գործողությունները՝ ՀՀ առողջապահության նախարարություն եւ ՀՀ ԲՍՓ գործակալություն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանն այս խնդրի ուսումնասիրությունից ելնելով՝ «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը քաղաքացուն չի տրամադրել հաշմանդամությունից զրկելու մասին որոշում, այլ սահմանափակվել է «թղթի կտորով»՝ տեղեկանքով. «Քաղաքացուն որոշումը չի տրամադրվել, տեղեկանք է, որը, որպես այդպիսին, վարչական ակտ չէ, եւ ենթակա չէ բողոքարկման: Այդկերպ արդեն իսկ սահմանափակվել է քաղաքացու բողոքարկման իրավունքը»: Կազմակերպությունը դիմում է ներկայացրել փորձաքննական հանձնաժողով՝ պահանջելով տրամադրել Շահեն Հարությունյանին հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը:

«Ստանալուց հետո միայն հնարավոր կլինի բողոքարկել այն վերադաս մարմիններ»,- տեղեկացնում է Արայիկ Զալյանը:

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/01/16/150058/

Նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Վանաձորի ծերատանն իրականացված մարդու իրավունքների մոնիտորինգի արդյունքների քննարկում:

Քննարկմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրավերով մասնակցում էին Վանաձորի ծերատան տնօրենը, ՀՀ աշխատանքի և սոցիալակա հարցերի նախարարության, Հայ օգնության ֆոնդի, հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում Վանաձորի ծերատանը մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոնիտորները ներակայացրեցին բացահայտված մի շարք խնդիրներ:

Մասնավորապես՝ մտահոգիչ է Վանաձորի ծերատանն անկողնային հիվանդների նկատմամբ շուրջօրյա խնամքի բացակայությունը, տարեցների նկատմամբ աշխատակազմի վերաբերմունքը նրանց նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնությունների մասով, ծերատան սանիտարահիգիենիկ պայմանները: Ընդհանուր համակարգային մասով մտահոգիչ է Վանաձորի ծերատան իրավաբանական կարգավիճակի հարցը: Ներկայումս Վանաձորի տարեցների տունը համարվում է ոչ առևտրային, այն ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանում և չունի պետական լիցենզիա: Պետական լիցենզիա ունենալու դեպքում ծերատունը համաֆինանսավորում կունանա նաև պետական բյուջեից, որի համար, սակայն, յուրաքանչյուր տարի պետբյուջե վճարելու է 100.000 դրամ:

Վանաձորի տարեցների տանը բացահայտված խնդիրները ներկայացվել են ընդհանուր զեկույցի տեսքով, որը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում՝ ՀՀ կառավարություն, Հայ օգնության ֆոնդ, Վանաձորի ծերատուն և այլն: Ծերատան տնօրեն Տ. Քոչարյանը նշեց, որ խտրական մոտեցում է ցուցաբերվել զեկույցի պատրաստման ժամանակ: Զեկույցում նշվել են տարեցների տանն աշխատող երկու անձանց անուններ, սակայն տեղեկատվություն տված որևէ տարեցի անուն չի հիշատակվել:

Ըստ նրա՝ զեկույցում ներկայացված շատ մասնավոր դեպքեր ընդհանրացվել են:

Բացահայտված խնդիրների կապակցությամբ քննարկման ընթացքում տարեցների տան տնօրենը ներկայացրեց իր մեկնաբանությունները: Ըստ նրա՝ մոնիտորինգի իրականացումից հետո ծերատան սանիտարահիգիենիկ պայմանները բարելավվել են, շենքն ընդհանուր վերանորոգվել է: Վանաձորի ծերատունը պատրաստվում է պետական լիցենզիա ստանալ, որը հնարավորություն կտա ձեռք բերել նաև համաֆինանսավորում, ավելացնել հաստիքները:

Մասնավորեցնելով Վանաձորի ծերատան խնդիրները՝ քննարկման մասնակիցներն առանձնացրեցին հետևյալը.

1. հատուկ խնամքի կարիք ունեցող տարեցների համար ունենալ խնամող քույր

2. աշխատողների հետ Ժողովներ կազմակերպել՝ առկա խնդիրները վեր հանելու նպատակով

3. Վանաձորի ծերատան շահառուներին ապահովել հիգենիայի անհրաժեշտ պարագաներով

4. ապահովել հոգեկան խանգարումով տառապող անձանց, հաշմանդամներին անվճար դեղորայքով

5. Վանաձորի ծերատան շահառուներին ապահովել համապատասխան եղանակի համար անհրաժեշտ հագուստով

6. բարձրացնել աշխատողների աշխատավարձերը

7. հատուկ մասնագիտական վերապատրաստումների միջոցով փոխել տարեցների նկատմամաբ աշխատակիցների վերաբերմունքը

8. ավելացնել հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի հաստիքներ

Վանաձորի ծերատան տնօրենը գտնում է, որ իրավաբանի և հոգեբանի հաստիքների ավելացման խնդիրը չի կարող լուծվել, քանի որ օրենսդրությունը տվյալ հաստիքը նախատեսում է 50 տարեցների առկայության դեպքում:

Տարեցների նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքը փոխելու համար մասնակիցները կարծում են, որ մասնագետների վերապատրաստման խնդիր կա: Թեև Կրթության ազգային ինստիտուտը երբեմն վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում ծերատան աշխատողների համար, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:

Բարձրացված խնդիրների լուծման համար առաջարկությունները մասնակիցները պայմանավորվեցին մշակել հաջորդ քննարկման ժամանակ:

Մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության կարեւորագույն նպատակներից մեկը: Դրա իրականացմանն են ուղղված մասնավորապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդիսանալով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:

Հարկ է նշել, որ  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները.

–        սոցիալապես խոցելի և անվճարունակ քաղաքացիներին անվճար իրավական աջակցության տրամադրում,

–        օրենսդրական բացերի, թերությունների և անկատարության վերհանում,

–        փակ և կիսափակ հաստություններում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ մոնիթորինգների իրականացում և հաշվետվությունների կազմում,

–        ռազմավարական դատավարությունների իրականացում,

–        մարդու իրավունքների բնագավառում հետազոտությունների անցկացում և հաշվետվությունների կազմում և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում  շահերի պաշտպանությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:

Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի  պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:

Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:

Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը եվ Վանաձորի մանկատանն իրականացված մոնիթորինգի արդյունքները

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը և Վանաձորի մանկատանը մոնիթորինգն իրականացվել է 2007թ. հոկտեմբերի 3-25-ն ընկած ժամանակահատվածում: Մոնիթորինգի իրականացման համար նախապես պաշտոնական գրությամբ մոնիթորինգի նպատակի, ժամկետների մասին դիմումներ ենք ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ստացել մոնիտորինգի իրականացման թույլտվություն:

Հոդվածին կցագրված ֆայլեր

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930