Մտքի, խղճի և կրոնի ազատություն
Ազատության խոսք, հույսի դիմանկարներ
Ազատության խոսքն էր հնչում Վանաձորի «Ջազ» սրճարանում երեկ երեկոյան՝ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին: Գեղեցիկ թատերախաղի միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավոր Էվա Յաշկովան անդրադարձավ կարծիքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքին՝ համադրելով բանտարկված գրողների՝ Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա) և Սեպիդեհ Ջոդեյրիի (Իրան) տեքստերը Ջեկ Լոնդոնի հանրահայտ «Ջսպաշապիկը» վեպից հատվածների հետ և ստեղծելով ակնառու ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել խղճի բանտարկյալների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին, հիմքեր են ստեղծում տարբեր կրոնական ուղղությունների նկատմամբ խտրական վերաբերմունք սերմանելու, ինչպես նաև նրանց իրավունքների սահմանափակման համար։
Այն, ինչ արգելվում է կրոնական կազմակերպություններին, խրախուսվում և թույլատրվում է Հայ Առաքելական եկեղեցուն
Գաղտնիք չէ, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօրվա իրականության մեջ բախվում են խտրական և որոշ դեպքերում նաև արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հասարակության տարբեր շերտերի կողմից: Այս դեպքերում բացառություն չեն նաև Եհովայի վկաները:
«ՀՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը» գրանցվել է 2004 թվականին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Սպասում» ֆիլմի ցուցադրությունը
Ձեր իրավունքները մեկ էջում՝ Հատուկ զեկուցողն օգտակար տեղեկություններ է հրապարակել հավաքների ազատության իրավունքի ոլորտում արձանագրված առաջատար փորձի վերաբերյալ
Քաղաքացիական անհնազանդության իրավունք
Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։ Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը, որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից:
«Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար»
Զեկույցը ներկայացնում է ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ. իրականացված մարդու իրավունքների մշտադիտարկման արդյունքները, որը իրականացվել է 6 մշտադիտարկողների կողմից հետևյալ բուժհաստատություններում՝
Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում 2013թ.
Կրոնական խնդիրները զինված ուժերում
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բարձրաձայնում է, որ Զինված ուժերում վերջին շրջանում այլ կրոնական կազմակերպության անդամ զինվորների նկատմամբ իրականացվում է հավատաքննություն, ինչը շատ վտանգավոր է հենց զինված ուժերում ներքին անհանդուրժողականության և խտրականության դրսևորման տեսանկյունից: Նա մեջբերել է պաշտպանության նախարարի՝ ապրիլին «Պայքար աղադների դեմ» քննարկմանն արտահայտած այն միտքը, որ պետք է շարժվել այն ուղղությամբ, որ բանակում աղանդավորներ չլինեն:
Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր
Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից:
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդն ընդդեմ ՃՈ. Դատարանը կայացրել է որոշում
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Բավարարվեց Ժուլետա Ամարիկյանի գործով վերաքննիչ բողոքը
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որն այս տարի նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված «Կոտրել պատնեշները, բացել դռները. հանուն ներառական հասարակության և համընդհանուր զարգացման» խորագրի ներքո: Մոլորակի բնակչության 15%-ը /ավելի քան 1 միլիարդ մարդ/ հաշմանդամություն ունեցող անձինք են, ովքեր հանդիպում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական և վերաբերմունքային խոչընդոտների, որոնք խանգառում են նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ: