Սեփականության իրավունք
Սեփականության իրավունքի պահպանման պահանջը չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ
Ա. Չատինյանի կարծիքով՝ սեփականության իրավունքի պահպանման պահանջը որևէ ձևով չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ և այն նույնն է մնում՝ երկրում իրավիճակի փոփոխությունից անկախ:
Սահմանադրական դատարանը կքննի ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը 2018թ. մարտի 12-ի որոշմամբ քննության է ընդունել ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ Արմինե Աթոյանի և բանկում նրա համար երաշխավորություն ներկայացրած անձանց դիմումը՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի` վարկային պայմանագրին վերաբերող 887-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու վերաբերյալ: Դիմումը կքննվի գրավոր ընթացակարգով:
1000 դրամների մասին օրենքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. դատական նիստը փետրվարի 22-ին է
Դրանում հիմնավորել են, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել և որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չստուգելով կայացրած վճիռը օրինական չի կարող լինել: Դատարանի այդ վճռով խախտվել են հայցվորների իրավունքներն ու ազատությունները:
1000 դրամների մասին օրենքի դեմ հայցը մերժվեց
Կվերադարձնե՞ն բանակի համար գանձած 1000 դրամները. ՀՔԱՎ-ը հնարավոր է դիմի Սահմանադրական դատարան
1000 դրամների օրենքի դեմ հայցի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 27-ին
Դատարանը քննեց և մերժեց նախորդ դատական նիստի ընթացքում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Դատարանը մերժումը հիմնավորեց նրանով, որ հայցվորները Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից զրկված չեն:
1000 դրամների մասին օրենքի դեմ հայցի քննությունը՝ այսօր
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը:
ՎՏԲ-Հայաստան բանկը ժամկետանց վարկի նկատմամբ կիրառում է 73% տոկոսադրույք. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վարկային պայմանագրի օրինականությունը վիճարկում է դատարանում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քաղաքացիներից գանձված 1000 դրամները հետ վերադարձնելու պահանջով դիմել են դատարան
1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումը վարույթ է ընդունվել. Ֆինանսների նախարարությունը հայցադիմումի պատասխան է ներկայացրել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից այսպես կոչված 1000 դրամների մասին օրենքով սահմանված վճարումների դեմ 2017 թ. մարտի 21-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից և հայցադիմումի քննությունը նշանակվել է 2017 թ. հուլիս 12-ին՝ ժամը 14:30-ին:
1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումն ուղարկվեց դատարան
2017 թ. հունվարից ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի» համաձայն ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում 1000-ական ՀՀ դրամ, որով խախտվում է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը: