Իրավական ակտերի նախագծեր
Այլընտրանքային աշխատանքային ծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ թողնելու վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթը փոփոխվում է. ՀՔԱՎ-ն առաջարկներ է ներկայացրել դրա վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «ՀՀ Քրեական օրենսգրքի 327.1 հոդվածի (Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 2018 թ. փետրվարի 13-ին առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրագիր է ներկայացրել Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ
2018 թ. փետրվարի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել հանրագիր, որով առաջարկներ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարությանը առաջարկներ է ներկայացրել գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ
Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ
2017 թ. հուլիսի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2017թ․ օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվող մի շարք կարգավորումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր դիրքորոշումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատականները՝ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր գնահատականները:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել
Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել:
Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ
Քրեական արդարադատության շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում
«Խոշտանգում» հանցակազմը նոր սահմանմամբ. օրենքի նախագծի հետքերով
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների կողմից բազմիցս է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային անհամապատասխանության և օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտության խնդիրը:
ՏԵՂԵԿԱՆՔ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնակցության վերաբերյալ
Կարևորելով ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում առանձին պետական ծրագրի առկայությունը, որը կբխեր Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական կարիքներից և խնդիրներից` կազմակերությունը նախաձեռնել է Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի (հետայսու` Միջոցառումների ծրագիր) մշակման գործընթացում մասնակցությունը: