Հակակոռուպցիոն միջոցառումներ
Իրավապաշտպանն ահազանգում է կոռուպցիոն հերթական գործարքի մասին
«Նվիրատվության այս տարբերակը այն էլ Սերժ Սարգսյանի հետ կապակցված անձին, իր բովանդակությամբ կոռուպցիոն է»: Armlur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Սպայկա» ընկերությանը հողամաս նվիրաբերելու առաջարկին:
Սաքունց. Իշխանությունները պատժում են իրենց հետ չկիսվողներին
Սաքունցը պնդում է՝ որպեսզի իշխանությունները հավատացնեն հանրությանը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կամք ունեն, ապա պետք է արդեն պատժած լինեին խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանողներին: Իրավապաշտպանը հիշեցնում է նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչներ, ՍԱՍ Գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի և Պանամայի օֆշորային փաստաթղթերում հիշատակված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները։
Կոռուպցիայի դեմ պայքա՞ր. Ի՞նչ ուղերձներ են հղում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները ՀՀ իշխանություններին
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոքով՝ ըստ էության արձանագրում ենք, որ միջազգային խոշոր դոնորներն արդեն հասկացել են, որ Հայաստանում ներդրումներն այլևս չեն կարող արդյունք ունենալ, որովհետև դրանց արդյունավետության ապահովմանը խոչընդոտող հիմնական գործոնը կոռուպցիան է:
Ի՞նչ է մտածում հակակոռուպցիոն խորհուրդը Սաշիկ Սարգսյանի 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման մասին. Սաքունց
«Կոնկրետ նույն Ս. Սարգսյանի եղբոր 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման ի՞նչ քայլ ենք տեսնում, ի՞նչ է անում այս ուղղությամբ հակակոռուպցիոն կենտրոնը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս հարցն է բարձրացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով հակակոռուպցիոն վերջին նիստին ու հայտարարություններին, թե դրական ազդակներ կան, որ պայքար կա կոռուպցիայի դեմ: