Հանդուրժողություն
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միացել է Ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպված տեղեկատվական արշավին
Ամեն տարի UNITED ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի դեմ և գաղթականների ու փախստականների աջակցության Եվրոպական ցանցն անցկացնում է թեմատիկ տեղեկատվական արշավներ։ Այս տարի դրա շրջանակում «Այլևս երբեք» խորագրով պաստառների մրցույթին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կամավոր Էվա Յաշկովան։
Տեղի ունեցավ «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով
Մամլո հաղորդագրություն. Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ):
Արթուր Սաքունց. «Աստված է մարդուն այդպես ստեղծել՝ ինքը կարող է իր կենսաբանական սեռից զատ այլ կողմնորոշում ունենալ»
Ես շատ մեծ հարգանք ունեմ Սրբազանի նկամամբ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին է որոշում կայացնողը՝ օրենքը պետք է կիրառվի, թե ոչ: Թող եկեղեցական մանկապարտեզ ստեղծեն, մարդիկ էլ որոշեն, թե որն են նախընտրում գնալ: Պետության ստեղծած մանկապարտեզներում երեխաների դաստիարակությանը եկեղեցին ընդհանրապես խառնվելու իրավունք չունի:
«Ոստիկանությունն ու իր հրոսակախմբերը պատասխանատու են ահաբեկչական գործողությունների համար»
Արթուր Սաքունց, իրավապաշտպան. «Այդ գործողություններն անմիջականորեն հովանավորում է ոստիկանությունը, ով պատասխանատու է նման ահաբեկչական գործողությունների համար: Տեսան, որ բերման ենթարկելով չկարողացան քաղաքացիական ակտիվիստներին համոզել, որ հրաժարվեն բողոքելուց, անցել են նրանց աջակիցներին ահաբեկելուն, որ մեկուսացվեն եւ ընդհանրապես հանրային աջակցություն չլինի»:
«Եթե Հակոբի հետ մի բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա»- Արթուր Սաքունց
-Ամբողջ ճշմարտությունը ռազմագերիների հետ կապված չի ներկայացվում: Այս այն դեպքն է, որ արդեն արձանագրվել է գոնե մի բան, որ ռազմագերին ողջ-առողջ է: Եթե հանկարծ մի բան պատահի, որ մահանա, միանշանակ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը հաստատ,- Արթուր Սաքունց:
Սաքունցը` էշի քուռակների մասին
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ուրեմն այսպես, Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել…
«Ծոմակի» շահերի ներկայացուցիչը քրգործի ընթացքով առայժմ բավարարված է
ՀԿ-ների հայտարարությունը DIY-ի հետ կապված
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից պահպանել ՀՀ սահմանադրական կարգը, դատապարտել հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել հանցագործներին և նրանց սատարող անձանց, երաշխավորել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատությունները` անկախ ազգի, դավանանքի, սեռի, քաղաքական հայացքների և սեռական կողմնորոշման, դադարեցնել զանգվածային լրատվամիջոցներով ինչպես բարձրաստիճան պաշտոնատար, այնպես էլ այլ անձանց կողմից կատարված բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող կոչերը:
DIY ակումբի վրա հարձակումները շարունակվում են
Ինչպես «Առաջին լրատվական»-ին ահազանգեց քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, քիչ առաջ մի քանի երիտասարդներ մի տարիքով տղամարդու ուղեկցությամբ ակումբի մոտ ակումբի տնօրեն Ծոմակի վրա են թքել: Ըստ Լ. Ասլիկյանի՝ ծուխ են բաց թողել, ասել են, որ DIY-ը չի աշխատելու, պայթեցնելու են: «Չգիտեմ՝ ովքեր են: Հիմա ոստիկանությունից այնտեղ մարդ չկա»,- նշեց Լալա Ասլիկյանը։