Մարդու իրավունքների պաշտպանություն
Զորակոչիկների իրավունքների վերաբերյալ սոցիալական գովազդ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստել է զորակոչիկների իրավունքները լուսաբանող սոցիալական գովազդ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հասանելի դառնալ մարդկանց» իրավապաշտպան ՀԿ-ների հաղորդակցության ռեսուրսների զարգացման ծրագրի շրջանակում:
Զինծառայողների իրավունքների վերաբերյալ սոցիալական գովազդ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հասանելի դառնալ մարդկանց» իրավապաշտպան ՀԿ-ների հաղորդակցության ռեսուրսների զարգացման ծրագրի շրջանակում պատրաստել է զինծառայողների իրավունքների վերաբերյալ սոցիալական գովազդ:
Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին
Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում եւ այլն:
Առողջական վիճակի պատճառով երկու զինծառայող վաղաժամ ազատվել է զինվորական ծառայությունից
«Պերմյակովի գործով միտումնավոր շիլաշփոթ է ստեղծվում». Արթուր Սաքունց
Լիա Միսակյանի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
Երկու տարեկան և երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի դեմ:
Միքայել Կիրակոսյանը բռնությամբ հեռացվել է հավաքի վայրից
Մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
2015 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Տեր-Ադամյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների…
ՀԿ-ն ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքեր է արձանագրել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թվականի առաջին եռամսյակում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 56 դեպք է արձանագրել՝ դիտարկելով 15 առցանց լրատվամիջոցների հոդվածներն ու հրապարակումները։
Հենց ԼԳԲՏ անձինք են, որ ժամանակի ընթացքում լուծելու են իրենց խնդիրները. Արթուր Սաքունց
LGBTnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս անգամ մեր զրուցակին է իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկված անձանց գործով ներկայացված բողոքը
2015 թ. ապրիլի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ս. Համբարձումյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թ. մարտի 19-ի բողոքը մերժելու մասին որոշման օրինականությունը: