Այլ
Քաջազնունու և մյուս 4 երևելի ՀՅԴ-ականների հատորները՝ Վանաձորի ԱՐՑԱԽ պուրակում
Հայկական ուսումնաիրությունների ԱՆԻ
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։ Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։
Հայտարարություն
Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով, Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ ևս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելուց հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների և կալանավորվածների քանակը հասավ 13-ի:
Հայկ Կյուրեղյանի հոր հրատապ հայտարարությունը
Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ: Գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար:
Լուրջ մտահոգություններ՝ Հայաստանում կալանավորված, Բահրեյնի ակտիվիստ Ֆադհել Ռադհիի համար
( Փարիզ-Ֆրանսիա / 2016թ. հունվարի 4 )
Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները խիստ մտահոգությամբ հետևում են Բահրեյնի ակտիվիստ Ֆադհել Ռադհիի գործին, ով ձերբակալվել է Հայաստանում Բահրեյնից փախչելուց հետո, որտեղ նա քաղաքական և կամայական պատճառներով դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
21 դեկտեմբերի, 2015
Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն լիովին պաշտպանում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ 2015թ. դեկտեմբերի 9-ի հայտարարությունը 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:
ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ներկայացուցիչներս, խորը վրդովմունք ենք հայտնում ս.թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման եւ հաշվարկի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ։
Միջոցառում՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայության(ԵԿԾ) նախկին կամավորներին
2015-ի հոկտեմբերի 16-ից 18-ը Վանաձորում տեղի կունենա Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) նախկին կամավորների ամփոփիչ հանդիպումը SALTO EECA-ի կողմից:
Հայաստանում դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ
Հարկավոր է դադարեցնել բողոքի խաղաղ ցույցերի խոչընդոտումը
(Բեռլին) Ինչպես այսօր հայտնել է «Հյումն Ռայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, 2015թ. սեպտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի կառավարության դեմ քննադատաբար տրամադրված անկախ քաղաքական կազմակերպության անդամներից մեկը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ատելության կոչերի և խտրականության սերմանման մասին
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստագույնս դատապարտում ենք ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ագրեսիվ և խտրական կոչը Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ:
Հայտարարություն: Մամլո ասուլիս «Հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը» թեմայով
Մայիսի 4-ին ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը» թեմայով: