Այլ լրատվամիջոցներ
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
Արթուր Սաքունց․ Քոչարյանին աջակցողները ավելի շատ կորուստներ կունենան վերաբերմունքի, կարծիքի, իմիջի առումներով, քան՝ ձեռքբերումներ
Քոչարյանը որևէ սպառնալիք չի կարող ներկայացնել քաղաքական տեսակետից, իսկ կրիմինալ ինչ-որ գործիքներով, կրիմինալ ռեսուրսների ներգրավմամբ խժդժություններ կամ ապակայունացնող գործողություններ կատարելու առումով դատապարտված է ձախողման։
«Մարտիկ» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ պետք է ներգրավվել Սերժ Սարգսյանին․ Սաքունց
«Մինչ այդ, երբ այս հարցը բարձրացնում էինք, քչերն էին ուշադրություն դարձնում՝ մեկ-երկու լրատվամիջոց, իսկ 2016 թվականի ապրիլից հետո, երբ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ այնտեղ 1 միլոն 200 հազար դոլարի չափ գումար կա և հիմնադրամն ունի ութ հոգի անձնակազմ, որոնք վարձատրվում էին «Մարտիկի» միջոցներով՝ շատ ավելի մեծ աղմուկ բարձրացավ»,-ավելացրեց իրավապաշտպանը։
Որ դեպքում Մոսկվան կարող է միջամտել Հայաստանի ներքին հարցերին
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ինքը կարող է լինել քաղաքական կոնսոլիդացնող կենտրոն, ցույց է տալիս, որ իրենք ընդունել են իրենց կարգավիճակը, որ իրենք արդեն ընդդիմություն են, քանի որ նա չի ասում իշխանության կենտրոն։
«Մարտիկ» հիմնադրամի քրեական գործի շրջանակում մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ հենց Սերժ Սարգսյանին». չարաշահումների գործով
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների մասին շատ ավելի վաղ են բարձրաձայնել, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար էր, սակայն որևէ հաշվետվություն այն ժամանակ չի ներկայացվել։
Սաքունցը՝ գլխավոր դատախազ Դավթյանին. Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, և ներկայիս Հայաստանում չպետք է լինի գեթ մեկ քաղբանտարկյալ
Քաջություն ունեցեք, և միջնորդությամբ հանդես եկեք դատարանում, Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին անմեղ ճանաչելու հարցով։
«Ռ․ Քոչարյանի խոստովանությունները ռուսական НТВ-ով»․ Արթուր Սաքունց
Ռ․Քոչարյանը, այսպիսով, հայտարարելով, որ սահմանադրական կարգ ասածը հենց նախագահի պաշտոնի ինստիտուտն է, սրանով, ակամայից, խոստովանում է, որ յուրացրել է, զավթել է սահմանադրական կարգը։
Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է
Վանաձորի քաղաքապետը գրավոր պահանջ է ստացել մշակույթի փոխնախարարից՝ դադարեցնել «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի՝ գրեթե ավարտված շինարարությունը, պատճառաբանությամբ, որ նախագծային փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, չեն համաձայնեցվել նախարարության հետ:
ԱԱԾ-ն ստիպված է այդ աղբը մաքրելու գործառույթն իրականացնել
«Ուշագրավ փաստ եմ համարում, որ նման կարևոր կառույցի մատչելիությունը նոր Հայաստանում առկա է պետի մակարդակով, և բաց է քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցման համար»։
Այս Սահմանադրությունը չի նպաստում քաղաքական փոփոխված իրավիճակին համահունչ գործողություններ կատարելուն
Մարդիկ պետք է ստանան բարոյական ու նյութական փոխհատուցումներ: Եթե այս ամենը չկատարվի, ես վստահեցնում եմ, որ մենք էլի կունենանք ավտորիտար կառավարում: