2016 թվականից մինչև օրս էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի վանաձորի գրասենյակի իրավական աջակցությամբ բանակից վաղաժամ ազատվել է 22 զինծառայող։ Նրանք բոլորը, կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի խոսքով, առողջական լուրջ խնդիրներ են ունեցել, բայց զորակոչվել են՝ հավանաբար թվաքանակի համալրման համար։
Այլ լրատվամիջոցներ
Քոչարյանի մոտ մեղքի զգացումը առաջ կգա անհերքելի փաստերի հիման վրա
2008-ի մարտի 1-ը ընդամենը մեկ օր էր, բայց դրան նախորդած փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդած 5-6 ամիսների ընթացքում, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ընթացքում, ընտրությունների օրը, ընտրությունների արդյունքների կեղծումից հետո ինչ գործընթացներ են եղել, դրանք եղել են բացարձակապես խաղաղ բողոքի ցույցեր ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված։
Իրավապաշտպանները հակադարձում են Քոչարյանի փաստաբաններին
Իրավապաշտպաններն այսօր համոզված են՝ «Մարտի 1»-ի գործի քննության ընթացքում դեռ նոր մեղադրյալներ ի հայտ կգան, նոր քրեական գործեր կհարուցվեն, բայց կարևոր է, որ գործընթացն իրականացվի բացառապես օրենքի և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներով։ «Սա արդարադատության 30 տարվա հիվանդությունների բուժման, առողջացման գործընթաց պետք է դիտարկել», – հայտարարեց Արթուր Սաքունցը։
Կոռուպցիան ունի նաև վերազգային դրսևորումներ, որոնք լուրջ մարտահրավեր են մեր ինքնիշխանությանը
Ի՞նչ եք առաջարկում. նորից բազեականնե՞ր, նեոՀՀԿ-ականնե՞ր՝ սպիտակ վերնաշապիկներով, բերել արենա
Ըստ Սաքունցի՝ այլընտրանք չկա՝ քաղաքական համակարգը ոչնչացված էր, քաղաքական կառույցները բոլորը մեծ առումով հպատակեցված էին իշխանությանը, և մտքի մրցակցություն չկար, հարմարվելու միտում էր միայն։ «Եթե իրենք միայն հարմարվողական կադրեր են պատրաստել, և չհարմարվողները գտնվում են քաղաքացիական դաշտում, ապա քաղաքական համակարգի թարմացումը առանց նոր դեմքերի, չհարմարվող, համարձակ դեմքերի, լուսավոր դեմքերի՝ հնարավոր չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Մի քիչ էլ զոռ տվեք մտածելուն, այլոց ու նաև սեփական պատմությունից դասեր քաղեք». Արթուր Սաքունց
Եվ բոլոր ժամանակներում տարբեր հիմքով (ըստ քաղաքական հայացքների և մտքի, ըստ կրոնական համոզմունքների, ըստ էթնիկ պատկանելության, ըստ սեռային պատկանելության և այլն) խտրականությունը հանգեցրել է միմիայն դժբախտությունների, սպանությունների, պատերազմների, որոնք արվում էին հանուն պետության, հանուն ազգի փրկության և այլն։
«Պուտինի իշխանությանն ավելի հոգեհարազատ էր Սերժ Սարգսյանի իշխանությունը». Արթուր Սաքունց
Փանիկի դեպքերի պատճառը նախևառաջ անպատժելիության մթնոլորտն է: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողների զորավարժանքներին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Բանակի ամենախոցելի օղակը զորակոչային բժշկական հանձնաժողովներն են․ փաստաբան
«Ցեց Comics». Լույս է տեսել առաջին կոմիքսների ժողովածուն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որը նաև գրքի առաջաբանի հեղինակն է, նշեց, որ նոր Հայաստանում էլ ծաղրանկարիչները կարևոր անելիքներ ունեն։
Նոր իշխանությունները լեգիտիմ են, բայց չի փոխվել Ռուսաստանի իշխանությունների բնույթը. իրավապաշտպանը` Փանիկ գյուղի միջադեպի մասին
Factor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ռազմաբազայից բացատրություն պահանջի: Սաքունցի խոսքով` անհրաժեշտ է նաև ծառայողական հետաքննություն, որ մեղավորները, հատկապես` հրամանատարության մակարդակով, կրեն իրենց պատիժը: «Հանրությունը պետք է իմանա` ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հետագայում նման` մեղմ ասած` արտառոց միջադեպեր չգրանցվեն:
Ռուսական ռազմաբազան չի կարող միակողմանի գործողություններ կատարել առանց ՀՀ իշխանություններին տեղյակ պահելու. Արթուր Սաքունց
Միայն ներողություն խնդրելով՝ հարցը չպետք է սահմանափակվի: Պետք է անցկացվի ծառայողական քննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործողությունների վերաբերյալ իրազեկում տրվի հայկական կողմին», – նշեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունց․ Համաներումը՝ որպես լավատեսության ապահովման ժամանակավոր գործիք
Անպատժելիությունն ամենամեծ խնդիրն է խոշտանգումների գործերով
«Բանտերում շարունակում են մնալ մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրները։ Առաջին պատճառը քրեական ենթամշակույթի չհաղթահարումն է։ Հիմա քաղաքական կամքն առկա է, բայց ՔԿ համակարգում կոռուպցիայի բացահայտման դեպքեր չունենք, գեթ մեկ կոռուպցիոն շղթա բացահայտված չէ»,-ասաց Արթուր Սաքունցը։