Մամլո հաղորդագրություններ
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
2013-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդը նյութական և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում. վաղը հերթական դատական նիստն է
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:
Վերաքննիչ դատարանը կքննի 1000 դրամների մասին օրենքի դեմ ՀՔԱՎ աշխատակիցների բողոքը
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 26-ին՝ ժամը 11:40-ին, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կքննի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների վերաքննիչ բողոքը:
Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթի նստավայրում կշարունակի Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը:
Վաղը Վճռաբեկ դատարանը կքննի Ուկրաինայի քաղաքացի Բ. Կալիուսսկիի պաշտպանների վճռաբեկ բողոքը
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ 2018 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը կքննի Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի վճռաբեկ բողոքը:
Դատարանը կորոշի՝ զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը ՊՆ-ն կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակին, թե՝ ոչ
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:
Ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջող ցուցարարի գործով վճիռը կհրապակվի այսօր
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:01-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ցուցարար Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Ոստիկանությունից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:
Վանաձորցի ծննդկանի մահվան գործի քննությունը կշարունակվի վաղը
Տեղեկացնում ենք, որ 2018թ. հուլիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը:
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքի քննությունը:
Ա. Սաքունցը Դատախազությունից ու ԱԱԾ-ից պահանջում է որոշում կայացնել ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 4-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ավանի նստավայրում կքննի ՀՀ Գլխավոր դատախազության ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը:
«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը կքննի «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի 2017 թ. ապրիլի 6-ի որոշման դեմ:
«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
Արթուր Սաքունցն ասում է, որ հանրային քննարկումների նոր կարգի հետ կապված շատ հարցեր պայմանավորված են «Իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված որոշ դրույթներով. «Բնականաբար, կարգի հետ կապված քննարկումների ընթացքում պետք է որոշակի առաջարկներ ներկայացվեն օրենքում փոփոխություն կատարելու ուղղությամբ։ Չենք կարող կարգի մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կհակասեն օրենքին։ Այսինքն՝ ունենք 2 խնդիր՝ կարգի եւ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու առնչությամբ»: