Մամլո հաղորդագրություններ

Կշարունակվի Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Հայկ Կյուրեղյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի կողմից՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015թ. սեպտեմբերի 15-ի մեղադրական դատավճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության

rulesՏեղեկացնում ենք, որ 2015թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության» գործով հերթական դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Կհրապարակվի Խուդոյանների գործով Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում կհրապարակվի Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումը:

Continue reading

Leave a comment

Կշարունակվի Առաքել Մովսիսյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Կհրապարակվի Ռուստամ Ղազարյանի գործով դատարանի կայացրած որոշումը

rulesՏեղեկացնում ենք, որ 2015թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին, կհրապարակվի Ռուստամ Ղազարյանի գործով Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:

Continue reading

Leave a comment

Առաքել Մովսիսյանի գործը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Կհրապարակվի Ռոլանդ Թմոյանի գործով Վարչական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին, կհրապարակվի Ռոլանդ Թմոյանի գործով ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը:

Continue reading

Leave a comment

«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի»

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ս. Ղազարյանի գործով դատական նիստ. «ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի»:

Հիշեցնենք, որ Արմենտել ՓԲԸ-ի կողմից հայց էր ներկայացվել վերջինիս դեմ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որում նշվում է, որ Ս. Ղազարյանը առուվաճառքի պայմանագիր է կնքել Ընկերության հետ, սակայն պայմանագրով նախատեսված վճարումները չեն կատարվել, մինչդեռ նա պնդում է, որ գործարքը իր կողմից չի կատարվել:

Continue reading

Leave a comment

Հովհաննես Կաթրջյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի

rulesՏեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանում կշարունակվի ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Հովհ. Կաթրջյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Կշարունակվի Հովհաննես Մոսյանի գործով բողոքի քննությունը

rulesՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը, որով վերջինս և նրա մայրը՝ Գոհար Մոսյանը, խնդրել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Continue reading

Leave a comment

Հովհաննես Կաթրջյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

rules2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Հովհ. Կաթրջյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment