Թմրամիջոցներ գործածողներ Archives
Տեղեկանք պետական մարմինների պաշտոնական և զանգվածային լրատվության այլ միջոցների ինտերնետային էջերով 2015 թ. մայիս- դեկտեմբեր ամիսներին թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ նյութերի մշտադիտարկման վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011 թվականից դիտարկում է զանգվածային լրատվության միջոցները` թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետության ու հասարակության վերաբերմունքի ուսումնասիրման նպատակով:
Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության առանձնահատկությունները Հայաստանում: Հիմնական թերությունները և բարեփոխումների անհրաժեշտությունը
Ուսումնասիրության նպատակն է վերլուծել թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ ՀՀ-ում իրականացվող 11 քաղաքականությունը, գնահատել արդյունավետությունը, համեմատել այն միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող սկզբունքների և այլ պետությունների փորձի հետ, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձի ներդրման և կիրառման հնարավորությունները հանրապետությունում:
Թմրամիջոցեր գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության ուսումնասիրության նպատակով դիտարկվել և վերլուծության են ենթարկվել ոլորտը կարգավորող ՀՀ ներպետական հետևյալ իրավական ակտերը:
“Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում: Հիմնական թերությունների վերհանումը և բարեփոխումների անհրաժեշտությունը” թեմայով քննարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու “Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում: Հիմնական թերությունների վերհանումը և բարեփոխումների անհրաժեշտությունը” թեմայով քննարկմանը:
Թմրամիջոցից կախվածությունը պետք է բուժել, ոչ թե պատժել
ԶԵԿՈՒՅՑ «2010-2012 թթ. ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» վերլուծությունը թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից
Թմրամիջոց օգտագործող ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք ուշադրության կարիք ունեն
Թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի պաշտպանվածության վիճակը. զեկույց
Լիսկայի հովանավոր Գ. Կոստանյանը, թմրադեղ օգտագործած տղան և քրեական հեղինակություն գորիսցի Արսենը
«Լիսկան ակնհայտորեն իշխանությունների հովանավորության ներքո է գտնվում՝ հանձինս զինդատախազի»,-այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով, որ այդ հովանավորչությամբ հանդերձ անսպասելի էր Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելը, որը իր հատուկ բացատրությունն ունի:
Մի խոչընդոտեք ՄՓԲ ծրագրի մատչելիությանը
2012թ. հուլիսի 1-ից ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Գլոբալ ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության թույլտվությամբ իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը (այսուհետ ՄՓԲ ծրագիր):
Նախկին թմրամոլները հասարակությունում «տեղ չունեն»
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանում անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված պարտականություններին: